28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը հետ է շրջվելու դեպի պոպուլիզմ. Freedom House-ի հատուկ հետազոտությունների տնօրեն

«Ֆրիդըմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքենը թվիթերի իր միկրոբլոգում Հայատսանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է «պոպուլիստ»: «Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը, չունենալով կարողություն տրոնսֆորմացնել երկիրը արագորեն կամ որևէ կայուն կերպով, հետ է շրջվելու դեպի պոպուլիզմ, ինչը իրեն իշխանության էր բերել։ Վերջ, հասել ենք»։    

Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին. Արայիկ Հարությունյան

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում: Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ: «Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս […]

ՀՀ ո՞ր նորմատիվ իրավական ակտի ո՞ր իրավադրույթի հիման վրա են փակվել երկրում արդարադատություն իրականացնող միակ մարմնի դռները

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարցս ուղղում եմ ՀՀ վարչապետին և նրա մտայնությունը սպասարկող պաշտոնյաներին… Հայաստանի Հանրապետության ո՞ր նորմատիվ իրավական ակտի ո՞ր իրավադրույթի հիման վրա են փակվել երկրում արդարադատություն իրականացնող միակ մարմնի դռները…»:

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ և անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության […]

Էս երկիրն էդքան ռեսուրս չունի` խելագարության կանխավարկածներին դիմակայելու

Տենց լավ չի. -Օդանավակայանն էլ փակի… -Լուսը վերջին հանգցրու` -Դուրս արի երկրից… -Քաղաքացիականից գոնե լավ է… Հ.Գ. -Էս երկիրն էդքան ռեսուրս չունի` -Խելագարության կանխավարկածներին դիմակայելու… Հ.Գ. -Խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար` -Պառլամենտը շրջափակվեց. -Հիմա` դատարանները… -Էլ բան չկա տակը.. -Հա` պապերի հետ ման եկող էրեխեքը… -Նրանց ինչ ես անելու… Կարմեն Դավթյան  

«Այդ կոչերի քողի տակ էս մարդը հասավ հասարակության պառակտման».Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրո և հանդուրժողականության կոչերը վերջացրու, այլևս ոչ ոք(բացի անգիտակից, զոմբի և սորոսյան հիմնադրամից սնվողներից) չեն հավատում այդ ստերին: Այդ կոչերի քողի տակ էս մարդը հասավ հասարակության պառակտման, այլասերության տարածման, և արդեն փորձում է իր կեղտոտ ձեռքերը հասցնել Արցախ: Տուրք չտալով Հայ ժողովրդի հավաքական իղձերին, այն […]

ԲՀԿ-ն կոչ է անում Փաշինյանին ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից, որոնք հարվածելու են մեր պետականությանը

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցության քաղաքական խորհրուրդը հայտարարությամբ է հանդես եկել, կոչ անելով ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական  համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից […]

Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ Սիրելի հավատավոր զավակներ մեր, Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի