09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ». Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանի ուղերձի մասին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է՝ իր ոճի մեջ: Արտերկրում լինելը դարձնել սեփական երկրումդ կատարվածին նորմալ արձագանք չտալու հիմք ուղղակի ամոթ է։

Ովքեր չեն հասկանում ինչ է անում այս մարդը ասեմ՝ թվում է՝ կանգնում է ժողովրդի՝ իմա՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ իրականում՝ թույլ է տալիս վարչապետը ավելի ու ավելի խորը սխալներ անի։ Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ։ Թե ինչու՝ դուք մտածեք:

Ի դեպ ինքը եւս չկատարեց իր պարտականությունը՝ իսկ դա եւս քրեական օրենսգրքի հոդված է։

Դատաիրավական համակարգի վերանայում անհրաժեշտ է, այդ առումով կաջակցեմ կառավարությանը ինչով կարող եմ։ Միայն թե ոչ այսպիսի անհեռատես ու հակաիրավական ճանապարհով։

Հ.Գ. Իսկ Գագիկ Հարությունյանի ու ԲԴԽ հայտարարության մասին՝ կամ լավը՝ կամ ոչինչ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ