22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2019

Առավել քան տարակուսելի է կառավարության մտադրությունը՝ 30%-ով կրճատել մարզպետարանների հաստիքները. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4): Գյուղատնտեսություն Արձանագրում ենք, որ ծրագրի այս մասը նախորդ կառավարության որդեգրած մոտեցումների շարունակությունն է. գյուղատնտեսության արդյունավետության բարձրացում, աջակցության տրամադրում գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտներին (մանավանդ՝ փոքր տնային տնտեսություններին և կոոպերատիվներին), սուբսիդավորման մեխանիզմների հասցեականության ավելացում […]

Կարևոր է, որ գումարները վերցնելուց տարբերություն չդնեն, բոլորից էլ հետ վերցնեն /տեսանյութ/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին ընդգծեց՝ խնդիրը ոչ թե սահմանադրության, այլ մեր որակի մեջ է: Անդրադառնալով գողացված գումարները պետությանը վերադարձնելուն վերջինս հայտնեց՝ ԱՄՆ հարկային տեսչությունը տարեկան մշակում է 240 միլիոն հարկային հռչակագիր, հարկատուներին բաժանում են խմբերի, հանում են միջին ցուցանիշ, և եթե մեկի ցուցանիշը բարձր կամ ցածր է, տեսուչը գնում […]

Մամուլը վարկաբեկելու փոխարեն օգտակար կլիներ պաքսիմատ չորացնել

Կոռուպցիոն սկանդալների մեջ թաղվող Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ ինքը լրատվամիջոց չի համարում այն մեդիան, որը տեղեկություն է հրապարակում այն մասին, որ Սանասարյանին կարող է ձերբակալեն։ Փառք Աստծո, կան որոշ բնագավառներ, որոնք չեն տուժել հեղափոխությունից։ Օրինակ, Նյուտոնի երեք օրենքներն էլ, մանավանդ՝ երրորդը, աշխատում է անկախ Սանասարյանի ցանկությունից, նույնը կարելի է ասել բազմապատկման դիստրիբուտիվ հատկության մասին։ […]

Ես արդեն մնացել եմ պատմության մեջ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ինքն արդեն մնացել է պատմության մեջ: Aravot.am-ի հետ զրույցում Սիմոնյանը, խոսելով օրհներգի փոփոխության նախաձեռնության մասին և պատասխանելով դիտարկմանը, որ տեսակետներ հնչեցին, թե օրհներգի փոփոխության նախաձեռնությամբ ինքը ցանկանում է ինքնահաստատվել եւ մնալ պատմության մեջ, պատասխանել է. «Ի՞նչ ունեմ ես ինքնահաստատվելու, կասե՞ք: Ես ՀՀ-ում տասը տարի շարունակ հրապարակային գործունեություն […]

Այն, ինչ հիմա է կատարվում, հիշեցնում է ինկվիզիցիա. վերլուծաբան /տեսանյութ/

«Հայաստանում պետք է լինի արդարադատություն, բայց այն պետք է ոչ թե առասպելական ձևերով, այլ տրամաբանության ճանապարհով լինի: Այն, ինչ հիմա է կատարվում, հիշեցնում է հավատաքննությունը (ինկվիզիցիա), բայց դժվար թե Հայաստանում այս պահին պետք գա այն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը՝ շեշտելով, որ այն անձը, ով կատարել է տնտեսական հանցագործություն, գումարներ […]

Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել, կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Ոչի’նչ և ո’չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո’չ ոք և ոչի’նչ։ Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան՝ ՀՀԿ ին , ասելով՝ թե դուք […]

Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է: Ու ի՞նչ. Աշոտյանը՝ Փաշինյանին

Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ: Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանն վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցությունների օբյեկտի: Իհարկե, մեկ […]

Պարոն Փաշինյանին շատ է դուր եկել այդ կոստյումը, բայց նա պետք է հրաժարվի դրանից. Արամ Սարգսյան /տեսանյութ/

«Մենք 2015 թվականին դեռ հանդես ենք եկել հայտարարությամբ, և ասել ենք, որ մեզ համար ընդունելի չէ ներկայիս սահմանադրական համակարգը, քանի որ մենք կարծում ենք, որ այն կարված է եղել Սերժ Սարգսյանի համար: Հիմա եթե ինչպես հայտարարվում է մենք նոր Հայաստան ենք ուզում կառուցել, ապա կեղծիքով ընդունված սահմանադրությանը համաձայնել չի կարելի»,-լրագրողների հետ հանդիպմանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի