Կարևոր է, որ գումարները վերցնելուց տարբերություն չդնեն, բոլորից էլ հետ վերցնեն /տեսանյութ/
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին ընդգծեց՝ խնդիրը ոչ թե սահմանադրության, այլ մեր որակի մեջ է:
Անդրադառնալով գողացված գումարները պետությանը վերադարձնելուն վերջինս հայտնեց՝ ԱՄՆ հարկային տեսչությունը տարեկան մշակում է 240 միլիոն հարկային հռչակագիր, հարկատուներին բաժանում են խմբերի, հանում են միջին ցուցանիշ, և եթե մեկի ցուցանիշը բարձր կամ ցածր է, տեսուչը գնում է տվյալ քաղաքացու մոտ ու հասկանում, թե ի՞նչ խնդիր կա:
«Եթե հռչակագրում նշվի գումարի ակունքը, դա մի քիչ կհեշտացնի հարկայինի ու ներքին գործերի մարմինների աշխատանքը:
Վերջին 20 տարիների ընթացքում տասնյակ շենքեր են կառուցվել ռուսական փողերով: Դա փողի լվացման եղանակ է եղել: Այժմ ակունքը փակ է, ու նման գումարներ չեն գալիս:
Գումարները որ հետ են վերցնում՝ շատ ճիշտ է, սակայն կարևոր է, որ տարբերություն չդնեն, բոլորից էլ հետ վերցնեն, ընտրովի մոտեցում չպետք է լինի, ոչ էլ հաշվեհարդարի նման մի բան»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ավելին՝ տեսանյութում: