22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2019

Զգուշացում պատգամավորներին. Լեզվի կոմիտեն հետեւում է նրանց

Լեզվի կոմիտեն աչալուրջ հետևում է նորընտիր պատգամավորների խոսքին և սխալների դեպքում գրավոր ձևով հորդորակներ կուղարկվեն։ Այս մասին հայտնում է Լեզվի կոմիտեի նախագահ  Դավիթ Գյուրջինյանը։ Առայժմ անուններ չեն հրապարակում՝ հաշվի առնելով պատգամավորների  անփորձությունը, բայց եթե այդ երևույթը շարունակվի, ապա սխալները կհանրայնացվեն։ Անդրադառնալով վարչապետի խոսքին պարոն  Գյուջինյանը  նշեց, որ Նիկոլ Փաշինյանը թեև ունի կանոնավոր խոսք, բայց շատ […]

ԱԱԾ-ից հերքում են

Երեկ մի շարք լրատվականներում տեղեկություն տրվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի նկատմամբ: Ըստ տեղեկությունների, պատճառը մի քանի տասնյակ տենդերների ընթացքում թույլ տրված ապօրինի միջամտությունն ու գնումների գործընթացի վրա անօրինական ազդեցությունն է եղել: Ազգային անվտանգության ծառայության մամուլի ղեկավար Սամսոն Գալստյանը այդ լուրերը համարել է […]

Կառավարության՝ բանկերին ֆինանսավորելը հանցագործություն է /տեսանյութ/

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառանլով գարնանացան աշխատանքներին փաստեց ծանր է աշխատանքը և գյուղացու վիճակը: «Եթե նախկինում կառավարությունը փորձում էր սուբսիդավորել պարատանյութը և դիզվառելիքը ապա հիմա այդպես չէ»,-ասաց Բերբերյանը: «Չնայած երբ մենք համեմատում ենք պետության սուբսիդավորման և ներկայիս պարարտանյութի գները ապա, տեսնում ենք, որ այսօրվա շուկայում գտնվող պարարտանյութը որակով մի քանի […]

Կրճատումները հասան մարզեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սամվել Ռուբենյանն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Սարուխանյանն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը:    

Իշխանությունը նպատակաուղղված արժեզրկում է պատմությունն ու հերոսներին․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ դիմել է արցախցիներին: «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ:  Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում էի, ուր իմ բազմաթիվ մարտական ընկերների ու զինակիցների հետ հնարավորություն ունեցա մասնակցելու շարժման հոբելյանին նվիրված միջոցառումներին, վերհիշելու մեր անցած […]

Իրերն իրենց անունով կոչել. նախարարի առաջին տպավորությունը՝ զուգարանից /տեսանյութ/

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը Կենտրոնական Կիլիկիա ավտոկայան : «Մենք որդեգրել ենք իրերն իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծմամբ նախաձեռնություններով հանդես գալու: Առաջին տպավորությամբ ուզում եմ ասել, որ խայտառակ վիճակ է, հակասանիտարական: Միանգամից զգացվում է, որ ընդհանրապես որևէ աշխատանք տասնյակ տարիների […]

Լիլիթ Մակունցի հետ մեր հանդիպման ձայնագրությունը հրապարակելուց հետո մեդիայում և սոցցանցերում աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը

Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարության՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրների շուրջ կեղծիքով, զրպարտանքով ու ապատեղեկատվությամբ հագեցած հայտարարության և ի հավելումն փետրվարի 19-ի, նախարարության մեղադրանքները հերքող մեր ասուլիսի, ներկայացնում ենք «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության մեկնաբանությունները «Տատիկիս վարսերը» և «Թողություն» միջազգային կինոնախագծերի վերաբերյալ։ Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության մեկնաբանությունները «Տատիկիս վարսերը», ռեժիսորներ՝ Մարինե Զաքարյան, Հովհաննես Գալստյան, (Հայաստան, Բուլղարիա, Գերմանիա) և «Թողություն», ռեժիսոր՝ Հովհաննես […]

Մեր ընտրած ուղին ճիշտ էր. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: «Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության, ճնշումների ու բռնությունների դեմ երկար […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան։ Երևան այցելության շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այնուհետ համանախագահները Երևանից կուղևորվեն Բաքու։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի