14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարության՝ բանկերին ֆինանսավորելը հանցագործություն է /տեսանյութ/

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառանլով գարնանացան աշխատանքներին փաստեց ծանր է աշխատանքը և գյուղացու վիճակը: «Եթե նախկինում կառավարությունը փորձում էր սուբսիդավորել պարատանյութը և դիզվառելիքը ապա հիմա այդպես չէ»,-ասաց Բերբերյանը:

«Չնայած երբ մենք համեմատում ենք պետության սուբսիդավորման և ներկայիս պարարտանյութի գները ապա, տեսնում ենք, որ այսօրվա շուկայում գտնվող պարարտանյութը որակով մի քանի անգամ գերազանացում է այն պարարտանյութին, որը  կառավարությունը բաժանում էր գյուղացիներին»,-նշեց նա:

Ըստ Բերբերյանի՝ նույնը վերաբերում է նաև դիզվառելիքին: «Անորակ դիզվառելիքը, որը կառավարությունը տրամադրում է, մեքենաների շարժիչները շարքից հանում էին»:

Հրաչ Բերբերյանը ընդգծեց՝ պետությունը բանկերին սուբսիդավորում է, ինչը վերջինիս որակմամբ հանցագործություն է. «Կառավարության՝ բանկերին ֆինանսավորելը հանցագործություն է ուղղակի: Ոչ մի քաղաքակիրթ երկիր բանկերին չի ֆինանսավորում, ավելի լավ է այդ գումարը տալ գյուղացուն: Հարկատուների գումարներով բանկերին չպիտի ֆինանսավորեն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ