22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2019

Չի կարելի անել էսպիսի բան. վատ լուր երեւանցիների համար

«Ցավոք սրտի, մեր Երևանի տրանսպորտային ցանցը հասցվել է էն ամենավերջին կետին՝ վատ իմաստով։ Չգիտեմ ինչու՝ նախորդ իշխանություններն ասել են՝ մեկ տարի հետո կլինի նոր ցանցը, երկու տարի հետո կլինի, էսպես ձգել, ձգել են, և տնտեսվարողները ոչ մի ներդրում չեն արել, որպեսզի արդիականացնեն շարժակազմը։ Եվ եթե իրենք 4-5 տարի առաջ ասեին՝ պարոնայք կամ տիկնայք և պարոնայք, […]

Բազմազավակ ազատամարտիկը հացադուլ է հայտարարել

Ի աջակցություն հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ այսօրվանից հացադուլ է հայտարարել նաև ազատամարտիկ, պատերազմի հաշմանդամ Մհեր Մազմանյանը, այդ մասին տեղեկանում ենք Հ. Գալստյանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր` իմ հացադուլի 13-րդ օրը, փետրվարի 15-ին՝ առավոտյան 10:00-ին, ազատամարտիկ, պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամ, յոթ երեխաների հայր Մհեր Մազմանյանը Մատենադարանի դիմաց՝ ի աջակցություն ինձ, սկսեց իր հացադուլը», – գրել է ռեժիսորը: […]

Վարչապետի բարձր պաշտոնը զբաղեցնող մարդը Ազգային Ժողովի բարձր ամբիոնից տարածում է բամբասանք

Այն ելույթները, որ Փաշինյանը ունենում է Ազգային Ժողովում վերջին օրերին, ցույց են տալիս, որ նա դեռևս վարչապետ չէ: Դրանք վարչապետի ելույթներ չեն՝ ո՛չ իրենց տոնայնությամբ, ո՛չ իրենց բովանդակությամբ, ո՛չ իրենց մակարդակով: Ամեն մի քննադատությունը ընդունվում է խիստ ցավագին: Ինքը ոչ միայն ժողովրդին է հավատացրել, որ փրկիչ է, ալ ինքն էլ է հավատում, որ ինքը փրկիչ […]

Ումից է փող վերցրել Դավիթ Պետրոսյանը ուսանողության շահերի պաշտպանության համար

«Սիրելի՛ ուսանողներ, հիշու՞մ եք այն երիտասարդներին, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին Ուսանողական խորհրդի բյուջեից: Հիշու՞մ եք, երբ մենք խոսում էինք նրանց կասկածելի ֆինանսական աղբյուրների և Սորոսի հիմնադրամի հետ ունեցած առնչության մասին: Այսպիսով, Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքը փաստում է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին (հղումը՝ https://bit.ly/2SRtBiH): […]

Ազգային արժեքների, մշակույթի, Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը . Մայր Աթոռի ուղերձը

Այսօր կրկին ականատեսն ենք լրագրության` հիմնված բամբասանքների ու հերյուրանքների վրա։  Տեղեկատվության աղբյուրները չբացահայտելու կանոնը միտված է դարձնել ԶԼՄ-ներին ավելի ուժեղ ու օժանդակել բազմակարծության վրա հիմնված հասարակության հարատևմանը։ Ցավալի է տեսնել, ինչպես այսօր որոշ անհատներ, շահարկելով այս հանգամանքը, թաքնվում են այս իրավունքների ետևում ու համառորեն շարունակում իրենց խառնակիչ գործունեությունը։  Ազգային արժեքների, մշակույթի, Հայ Եկեղեցու ու նրա […]

Այսօրվա դրությամբ հայ-ամերիկյան հարաբերությունները ճահճացած վիճակում են. միջազգայնագետ /տեսանյութ/

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով հայաստանյան մասնագետների 83-հոգանոց խմբի Սիրիա գործուղման վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքին ասաց, որ այդ արձագանքը ինչ խոսք սպասելի էր և սա առաջին դեպքը չէր, որ պետդեպարտամենտը հայտարարություն է անում կապված Սիրիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հետ: Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է Հայաստանից մասնագետների՝ բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող 83-հոգանոց խմբի գործուղմանը […]

Երեւան-Թբիլիսի երկաթգիծը փակ է. ալավերդցիները պահանջում են լուծում տալ գործազրկությանը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները այսօր`փետրվարի 15-ին, դարձյալ փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Գործարանի աշխատակիցներին նախօրեին Լոռու մարզպետը նախօրեին ասել էր, որ հարցը քննարկման փուլում է, ուրբաթ օրը, ինչպես աշխատակիցները փոխանցեցին Henaran.am-ին, պետք է Ալավերդի ժամաներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այսօր, սակայն մարզպետարանից փոխանցել են, թե փոխվարչապետի այց չի լինի, մեկ շաբաթով հետաձգվում է եւ որ հարցը դարձյալ […]

Ի՞նչ է կատարվում Հայաստանում-3

 Հայկական էլիտաները ճշնող մեծամասնությամբ արևելյան արժեհամակարգի կրողներն են՝ իշխանության կողքին միշտ տեղավորվելու չթաքցվող ձգտումով։ Նրանք չեն օգնում իշխանություններին՝ երկրի առաջընթացի հարցում, նրանք ուղղակի տեղավորվում են իշխանության կողքին։ Այդպես եղել է միշտ։ Եվ հիմա էլ սահուն կերպով ընթանում է համամարդկային արժեքներով սկսված հեղափոխության հայաֆիկացումը։ Անձնական շահ, խոնարհում, «սկզբունքների» ճկունություն, փափուկ հանգրվանի փնտրտուք։ Այս պրոցեսի մեջ են, […]

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ

Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի, ասել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Գերմանիայում Հայդելբերգի համալսարան այցի ընթացքում, հայտնում են նախագահի նստավայրի մամուլի ծառայությունից: «Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի