09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազգային արժեքների, մշակույթի, Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը . Մայր Աթոռի ուղերձը

Այսօր կրկին ականատեսն ենք լրագրության` հիմնված բամբասանքների ու հերյուրանքների վրա։

 Տեղեկատվության աղբյուրները չբացահայտելու կանոնը միտված է դարձնել ԶԼՄ-ներին ավելի ուժեղ ու օժանդակել բազմակարծության վրա հիմնված հասարակության հարատևմանը։ Ցավալի է տեսնել, ինչպես այսօր որոշ անհատներ, շահարկելով այս հանգամանքը, թաքնվում են այս իրավունքների ետևում ու համառորեն շարունակում իրենց խառնակիչ գործունեությունը։

 Ազգային արժեքների, մշակույթի, Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը ու բարեպաշտ ժողովրդին` չտրվելու գայթակղությանը, ավելին` մերժելու կեղծիքը ու սուտը: Սուտ լուրերը մեծ ավեր են գործում մարդկանց հոգիներում։ Այս մասին գրառում է արել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը: 

Նկատենք, որ այսօր թերթերից մեկը գրել էր, թե Վեհափառ հայրապետը որոշել է հրաժարվել` իր փոխարեն կաթողիկոսական աթոռի համար պատրաստելով եղբորը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ