Այսօրվա դրությամբ հայ-ամերիկյան հարաբերությունները ճահճացած վիճակում են. միջազգայնագետ /տեսանյութ/
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով հայաստանյան մասնագետների 83-հոգանոց խմբի Սիրիա գործուղման վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքին ասաց, որ այդ արձագանքը ինչ խոսք սպասելի էր և սա առաջին դեպքը չէր, որ պետդեպարտամենտը հայտարարություն է անում կապված Սիրիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հետ:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է Հայաստանից մասնագետների՝ բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող 83-հոգանոց խմբի գործուղմանը Սիրիա՝ ընդգծելով, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով:
«Նման բան մի քանի ամիս առաջ էլ էր եղել, և այսօր արդեն պետդեպարտամենտը նաև հայտարարել է , որ չի ողջունում ցանկացած տեսակի համագործակցություն, այդ թվում նաև հումանիտար բնույթի»,-նշեց միջազգայնագետը:
Սարգսյանը ընդգծեց՝ հայ-ամերիկյան հարաբերությունների սրման խնդիր ինքը չի տեսնում.«Իհարկե ԱՄՆ-ն ուշադիր հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, բայց չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, չնայած, որ այսօրվա դրությամբ հայ-ամերիկյան հարաբերոթյունները ճահճացված վիճակում են և չկան ինչ-որ զարգացումներ»:
Ավելին՝ տեսանյութում: