22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2019

«Հյուսիս-հարավ»-ի չարաշահումների՝ խոստացված բացահայտումների մասով նախարարը չի մեկնաբանում /տեսանյութ/

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողներին մանրամասներ է ներկայացրել «Հյուսիս-հարավ» մայրուղու  շինարարության հետ կապված:

Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. ադրբեջանագետ

«Այս  պահին խոսք չի գնում արցախյան հարցում լուծման ինչ-որ տարբերակ գտնելու մասին: Այն ընդամենը փոխվստահության որոշակի մթնոլորտ ստեղծելու, ագրեսիվ հռետորաբանությունը բացառելու և սահմանային լարվածության մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության ծրագրին՝ Տաթև Հայրապետյանը նկատեց. «Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական […]

Սամվել Բաբայանի գրասենյակի թույլ տված սխալները. պատասխան՝ «Ազատ հայրենիք»-ից

 Արձագանքելով Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից Արայիկ Հարությունյանին հասցեագրված  հայտարարությանը՝ցանկանում ենք ընդգծել հետևյալ կետերը. Պարոն Բաբայանի Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցին Արցախի բարձրաստիճան  պաշտոնյաներից շատերն են արձագանքել, և, որպես հռետորական հարց, հետաքրքիր է, թե ինչու պատասխանն  ուղղված էր միայն պարոն Հարությունյանին… Դա թողնում ենք ընթերցողի դատին: Արցախի Հանրապետության  իշխանությունները  պաշտոնապես ընդգրկված  չեն բանակցային  գործընթացում,  իսկ ՀՀ իշխանությունների կողմից դիվանագիտական  հարթակներում քննարկված ցանկացած փաստաթուղթ,  այդ  թվում՝«Կազանյան»  կամ «Մադրիդյան», եթե ընդունելի  լիներ Արցախի իշխանությունների  և ժողովրդի  համար,  ապա վաղուց այն կենսագործված կլիներ: Ինչ վերաբերում է Ստեփանակերտում տեղի ունեցած «հայտնի» հանդիպումներին, ապա մեկ անգամ ևս շեշտում ենք, որ մեկ հանդիպում տեղի է ունեցել 2016թ. ապրիլին, իսկ երկրորդն ու երրորդը՝ Անվտանգության խորհրդի  անդամներիև ապա Արցախյան շարժման ակտիվիստների հետ՝ 2016թ.-ի հուլիսի 16-ին:  Նշվածներից  երրորդին,  ի դեպ, Արայիկ Հարությունյանը չի մասնակցել: Հաշվի առնելով տվյալ հանդիպման  մասնակիցների  թվարկումները Ս. Բաբայանի կողմից՝ պետք է որ այդ մասին նա տեղեկացված լիներ, և հարց է  առաջանում կրկին, թե ինչու նա անտեսել է այդ հանգամանքը: Չենք զլանա հուշել Սամվել Բաբայանի գրասենյակին, որ իրենց կողմից 2016-2017թթ.  վերագրվող  կազանյան գործընթացը տեղի է ունեցել 2011թ. հունիսին, և դրա մասին բազմաթիվ պաշտոնական  հայտարարություններ ու մամուլի հրապարակումներ կան. պարզապես պետք է փաստերը ստուգել, հետո մերկապարանոց հայտարարություններ անել… Կրկին անդրադառնալով բանակցային գործընթացում քննարկված տարբերակներին՝  ցանկանում ենք նշել, որ 2014թ. ին Արայիկ Հարությունյանը, լինելով Արցախի Հանրապետության վարչապետ, հրապարակավ  արտահայտվել է այդ ժամանակահատվածում քննարկվող «Մադրիդյան սկզբունքների» անընդունելի լինելու մասին  (տե՛ս «Առցանց հարցուպատասխան ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ #2», 27 հուլիսի, […]

«Թան էլ չէ փրթած մածուն ձեզ»

«Նոր Հայաստանի» մասին ամենօրյա հրապարակումները տապալում են հպարտ քաղաքացիների հույսի թռիչքը: Միջոցների խնայողություն հայտարարած կառավարության «գոտիները ձգելու» շրջաբերականը միայն շարքայինների վրա է տարածվում: Եւ մինչ պետական ծառայողները մեկը մյուսի հետեւից աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստանում, հրապարակվում է ՀՀ վարչապետի 2019-ի հունվարի 25-ի N 70 Ա որոշումը, որից տեղեկանում ենք,  որ  հունվարի 30-ից փետրվարի 1-ը  Գերմանիայի  Դաշնային  Հանրապետություն  մեկնող կառավարական պատվիրակության  կազմում  ներգրավվել են 30 հոգի`արտգործնախարարը, […]

Հայաստանը հնարավորություն ունի լինել վիրտուալ մետաքսե ճանապարհի՝ տեխնոլոգիաների ու հաղորդակցության առեւտրային ուղու մի մասը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ավստրիական Society ամսագրին՝ խոսելով Հայաստանի պատմության, նախագահի պաշտոնում իր գործառույթների, հայ-ավստրիական հարաբերությունների եւ այլ հարցերի շուրջ: 2018 թվականի ապրիլից զբաղեցնում եք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Մի փոքր պատմեք ձեր երկրի մասին: Հայաստանը մշտապես ունեցել է դինամիկ, փոթորկալից եւ պատմական իրադարձություններով հարուստ անցյալ՝ ինչպես մշակույթի,արվեստի եւ երաժշտության, այնպես էլ, […]

Ողբերգական դեպք Երևանում. Դավիթաշեն կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել

 Այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև […]

Մշակույթի փոխնախարարը ներողություն է պահանջում

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի բողոքին՝ այն հարցով, որ Կինոկենտրոնի թերի ֆինանսավորման պատճառով տապալվում է իր կինոնախագիծը՝ «Իմ տատիկի վարսերը»։ «Հովհաննես Գալստյանը հայտարարում է՝ թե հասարակությունից հանգանակություն է հավաքելու՝ ֆիլմի նկարահանումները սկսելու համար։ Ի՞նչ նկարահանումների մասին է խոսքը, երբ ըստ կինոկենտրոնի հետ իր արտադրական ընկերության կնքած պայմանագրի՝ […]

Արցախի հարցում ժողովրդին հեղափոխական և հակահեղափոխականնների, սեւ-սպիտակի բաժանելը դավաճանություն է

Փետրվարի  26-ին  նախատեսված է   հանրահավաք  «Հայերի դիրքորոշումը տարածքներ հանուն խաղաղության  ՀՀՇ-ական թեզի նկատմամբ» կարգախոսով: Հանրահավաքի կազմակերպիչներից կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ անդրադառնալով վերջերս ակտիվ քննարկված «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզին ասաց, որ այդ թեզը 90-ականներից ամեն անգամ  ջրի երես են հանում կարծես թե մեր ազգի տրամադրությունը ստուգելու համար: «Սա ժողովրդի մոտ ստեղծում […]

Իներցիայի դուխով

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե կառավարության ներկայացրած ծրագրով տրված է տնտեսական հեղափոխության մեկնարկը, կառավարության ծրագիրը դաժան քննադատության է արժանանում ։ 71 էջից բաղկացած այս ծրագրում կգտնեք ամեն ինչ՝ խոսվում է ամեն ինչի մասին, ազգային անվտանգությունից՝ մինչև քաղաքացիների երջանկություն: Միայն թե բարի երազանքների կողքին բացակայում է գործողությունների հաջորդականությունը՝  ինչպե՞ս է պետք հասնել այդ արդյունքին։ Գուցե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի