28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախի հարցում ժողովրդին հեղափոխական և հակահեղափոխականնների, սեւ-սպիտակի բաժանելը դավաճանություն է

Փետրվարի  26-ին  նախատեսված է   հանրահավաք  «Հայերի դիրքորոշումը տարածքներ հանուն խաղաղության  ՀՀՇ-ական թեզի նկատմամբ» կարգախոսով: Հանրահավաքի կազմակերպիչներից կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ անդրադառնալով վերջերս ակտիվ քննարկված «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզին ասաց, որ այդ թեզը 90-ականներից ամեն անգամ  ջրի երես են հանում կարծես թե մեր ազգի տրամադրությունը ստուգելու համար:

«Սա ժողովրդի մոտ ստեղծում է ավելորդ լարվածություն: Մեր հերոսների արյունով ողողված հողը չենք կարող հանձնել որևէ մեկին: Մենք մեր նախաձեռնությունը անվանում ենք ոչ թե հանրահավաք այլ հայահավաք, որովհետև հայը չի կարող այլ կարծիք ունենալ, որ հայրենիքից կարելի է մի որևէ հատված զիջել ինչ-որ մի պայմանի դիմաց»,-ասաց Զաքարյանը:

Հայոց ազգային գվարդիայի ղեկավար Տիգրան Չոբանյանը, ով նույնպես հանրահավաքի կազմակերպիչներից է, անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակում է ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի թեզը, ասաց, իրեն բնավ չի հետաքրքրում թե ով ում թեզն է շարունակում. «Մեզ հետաքրքիր է մի բան, որ բոլոր իրենց հայ համարող մարդիկ պետք է մի օր ոտքի կանգնեն և բարձրաձայն ասեն բոլորին, որ մեր ազտամարտիկներով ազատագրված հայրենիքից որևէ տարածք մենք հանձնելու չունենք»:

Տիգրան Չոբանյանն ու Արշակ Զաքարյանը միակարծիք են՝ Արցախի հարցում բոլորը պետք է միասնական լինեն. «Մեզ այսօր պետք է միասնություՆ: Այս հարցում ժողովրդին բաժանել հեղափոխական կամ հակահեղափոխականնների, սևերի կամ սպիտակների՝ ազգադավ և դավաճանական խոսակցություններ են»: 

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ