25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

ԱԺ- ում «ավելացած» պատգամավորների ու հանձնաժողովի նախագահների «ձեռքը կրակն են ընկել»

Տեսե՞լ եք ռուսական «Москва не резиновая» ֆիլմը, եթե անգամ չեք էլ տեսել, ապա հաստատ լսած կլինեք հայտնի այս արտահայտությունը: Ինչու հիշեցինք սա, որովհետեւ նույնը կարելի է ասել մերօրյա Ազգային ժողովի մասին: Այն, որ նոր խորհրդարանում նախորդ գումարման համեմատ պատգամավորների թիվն ավելացել է 27-ով`  105-ից դառնալով 132 հոգի, պարզվում է` ոչ միայն ավելորդ բեռ է դարձել պետբյուջեի համար, որտեղից նրանք պետք է աշխատավարձ ստանան, այլ նաեւ իսկական գլխացավանքի է վերածվել` տեխնիկական առումով:  Ազգային ժողովը կանգնել է նրանց ինչ-որ կերպ աշխատասենյակներում տեղավորելու խնդրի առաջ`բարեկարգ սենյակները քիչ են կամ  առնվազն 132 հոգու համար բավարար չեն, մինչդեռ ամեն մեկն իր համար հարմարավետ սենյակ է փնտրում:  Ստեղծված իրավիճակում տուժում է նաեւ ԱԺ աշխատակազմի աշխատանքը, վարչությունների աշխատակիցներին «խցկում են» մի սենյակում, իսկ նորաթուխ օրենսդիրներին` սենյակի տեր դարձնում: Եվ սա էլ քիչ էր, մյուս կողմից էլ ավելացել է ԱԺ հանձնաժողովների թիվը, հետեւաբար նաեւ անհրաժեշտ է մի քիչ ավելի ներկայանալի աշխատասենյակ ապահովել նորընտիր հանձնաժողովի նախագահների համար, էլ չենք ասում հանձնաժողովների փորձագետների մասին, որոնք եւս ստիպված են լինելու հարմարվել մի նեղ աշխատասենյակում: Ոմանք նույնիսկ կատակում են.   «Մնում է ԱԺ բալկոնների հաշվին սենյակները մեծացնել»:

Նիկոլ Փաշինյանն ավելի լավ է՝ լռեր. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ վարչապետի անդրադարձին։ Ներկայացնում ենք այն․ «Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ալիևի հետ հանդիպման մասին: Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ: Չեմ հավատում, որ […]

Նիկոլն էլ կասի՝ բա ո՜նց, խաղաղություն, տղաս էնտեղ ա ծառայում. Շաքարյանց

ԱՄՆ-ի պատկերացրածը եղել է տարածքներ՝ խաղաղության դիմաց, բայց Միլսը իր դիվանագիտական առաքելության ընթացքում պարզել է, որ հայերը պատրաստ չեն նման մտածելակերպի: Այս մասին հունվարրի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա անդրադարձավ նաև Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային, Իրանի ԳՇ պետի Ադրբեջան այցելությանը, ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր զարգացումներին և այլ թեմաների: Քաղաքագետի ուշագրավ […]

Ու դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի 1-ի վերաբերյալ գրառմանը

Ֆեյսբուքյան օգտատեր Վիլեն Գաբրիելյանը, ով հանրությանը հայտնի է նաև որպես «Նավակ Ճոճողը», իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին և իր գրառման մեջ ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի ուշադրությունը հրավիրել։ Վիլեն Գաբրիելյանը, մասնավորապես, գրել է․ «Ես շատ բան գիտեմ, քիչ կխոսամ, վերջերս դաժե ասում են շատ ես խոսում, նաև դրա համար քիչ կասեմ, դեռ: Մարտի […]

Սա խայտառակություն է. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը չի կարողանում հասկանալ, թե ո՞րն էր 1-4 ամիս աշխատողին պարգևավճար տալու իմաստը: «Գիտենք, որ պետական բոլոր հաստատություններում ինչ-որ չափով պարգևավճարներ տալիս են: Չեմ կարծում, որ մեր երկրում կգտնվի մեկը, ով կասի, որ աշխատավարձերը բարձր են: Ես չեմ կարող ընդունել ու հասկանալ, երբ ասում են, որ 640.000 […]

Փաշինյանը Դավոսում հպարտանում է ՀՀԿ-ի գրանցած արդյունքներով․ 168.am

168.am-ը գրում է.  Հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում է միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցելու նպատակով Դավոս է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը երկար տարիներ չէր մասնակցում այս համաժողովին, և միայն անցյալ տարի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարողացավ կոտրել սառույցը: Դժվար է ասել, թե որն է Փաշինյանի այցելության հիմնական նպատակը, միգուցե Կ. Կարապետյանից […]

Արարատ Միրզոյանն ազատվում է ԱԺ աշխատակազմի պրոֆեսիոնալներից

Խորհրդարանում իրավիճակը լարված է, բայց ոչ թե խնդիրը իշխանություն եւ ընդդիմության պատգամավորների հարաբերությունների մեջ է, ինչը տրամաբանական կլիներ, այլ` Ազգային ժողովի աշխատակազմի:  Պարզվում է` ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանն  առաջին հերթին խորամուխ է եղել ոչ թե օրենսդրական աշխատանքների մեջ, այլ`  կադրային փոփոխությունների: ԱԺ աշխատակազմի այն  պրոֆեսիոնալներին, որոնք աշխատել թե՛ ԱԺ 5-րդ գումարման նախագահ Գալուստ Սահակյանի, թե՛ ԱԺ վեցերորդ գումարման նախագահ Արա Բաբլոյանի ժամանակ եւ նույնիսկ շատ ավելի վաղ, ուղղակիորեն Ա.Միրզոյանի  կողմից ասվել է, որ «քաղաքական իրավիճակից ելնելով» պետք է ազատվեն աշխատանքից: Ըստ էության, նրանց միակ «մեղքը» նախկին իշխանությունների օրոք իրենց աշխատանքը կատարելն էր:  Այս որոշումը բավական լայն արձագանք է գտել խորհրդարանում,այժմ թե՛ հանձնաժողովների, թե՛  վարչությունների աշխատակիցները մնացել են «փշերի վրա»,որովհետեւ ամեն րոպե հերթը կարող է  նրանց էլ հասնել: Հաշվի չեն առնում ո՛չ հին աշխատակիցների փորձը, ո՛չ էլ պրոֆեսիոնալիզմը, նոր իշխանավորները, պարզապես, տեղ են ազատում` իրենց յուրայիններին Ազգային ժողով բերելով:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են «առնվազն չխուսափել» հանդիպումներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումը բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան չէ, Facebook-յան ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը։ «Սա Իլհամ Ալիևի հետ մեր երրորդ հանդիպումն ու խոսակցությունն է ու նախկինում էլ այդ հանդիպումները պլանավորված չեն եղել։ Խնդիր կա՝ քննարկել այն իրավիճակները, երբ երկուսս էլ մասնակցում ենք միևնույն […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի