26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա խայտառակություն է. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը չի կարողանում հասկանալ, թե ո՞րն էր 1-4 ամիս աշխատողին պարգևավճար տալու իմաստը:

«Գիտենք, որ պետական բոլոր հաստատություններում ինչ-որ չափով պարգևավճարներ տալիս են: Չեմ կարծում, որ մեր երկրում կգտնվի մեկը, ով կասի, որ աշխատավարձերը բարձր են: Ես չեմ կարող ընդունել ու հասկանալ, երբ ասում են, որ 640.000 դրամ աշխատավարձ ստացող մարզպետի աշխատավարձը ցածր է, հետևաբար, քանի որ օրենքը թույլ է տալիս, կարելի է նույնքան պարգևավճար տալ նրան: Արդար չէ: ՀՀ սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ-ն իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն է, ու դա հենց այնպես չէ: Ցանկացած քայլ, կառավարական որոշում պետք է այդ պրիզմայով անցկացվի:

Արդյո՞ք սոցիալապես արդար է, երբ ունես 50-80.000 դրամ աշխատավարձ ստացող մանկավարժ ու սուրճ խմող մարզպետի տեղակալ, այն էլ՝ 3 օրինակից: Սա խայտառակություն է: Նախկինում ևս բարձրացրել ենք պետական համակարգի ուռճացվածության խնդիրը:

Ամեն տարի Երևանի վարչական շրջանների աշխատակազմը հաստատելիս ուղղակի կռիվ էր, որովհետև տեսնում էինք քարտուղար, քարտուղարի տեղակալ, տեղակալի օգնական: Սա խելահեղություն էր: Ինձ շատ ցավ պատճառեց, որ քաղաքապետի ընտրությունից հետո «Իմ քայլը» որևէ փոփոխություն չմտցրեց այս ուռճացվածության մասով: Դա էլ հերիք չէ՝ պարգևավճար են տալիս:

Այնտեղ սենյակներից սենյակ վազող, սոցիալական ցանցերին հետևող, կարծիքներ գրող աշխատողներ եմ տեսել: Ո՞ւմ են պարգևատրում: Նույնը վերաբերում է մարզպետարաններին:

Քաղաքական համաձայնություններ էին կայացնում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ, ու ինչքան պաշտոն պետք էր՝ ստեղծում էին: Մի՞թե այս յոթ ամսվա ընթացքում չտեսան այս ուռճացվածությունը: Կամ օրենքի խախտումով 1.5-4 ամսվա աշխատողին պարգևավճար տալը ո՞րն է: Երբեմն ասում են, թե՝ բա գիտե՞ք՝ իրենք կոռումպացված չեն: Դա իրենց պարտականությունն է, և ավելին՝ իրենց ընտանիքներին են լավություն անում, քանի որ չեն դատվելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստեփան Սաֆարյանը;

Անի Կարապետյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ