Փաշինյանը Դավոսում հպարտանում է ՀՀԿ-ի գրանցած արդյունքներով․ 168.am
168.am-ը գրում է.
Հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում է միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցելու նպատակով Դավոս է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը երկար տարիներ չէր մասնակցում այս համաժողովին, և միայն անցյալ տարի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարողացավ կոտրել սառույցը: Դժվար է ասել, թե որն է Փաշինյանի այցելության հիմնական նպատակը, միգուցե Կ. Կարապետյանից ետ չմնալը, կամ, ինչպես ընդունված է նոր իշխանության կողմից ասել՝ «իներցիան»:
Այն, որ Փաշինյանի Դավոս մեկնելու հիմնական նպատակը միջազգային տնտեսական կապերը զարգացնելը և օտարերկրյա ներդրումներ բերելը չէ, պարզ երևում է նաև իրականացված նախապատրաստական աշխատանքից:
Հունվարի 18-ին Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ՝ «Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», իսկ հոդվածը վերնագրված է՝ Shaping the future of democracy in Armenia: Մեծ գաղտնիք բացած չենք լինի, եթե ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Դավոսում անցկացվում է տնտեսական գլոբալ համաժողով, և այստեղ դեմոկրատիայից և թավշյա հեղափոխությունից խոսելն առհասարակ տեղին չէ, ընդհակառակը՝ խիստ ձանձնալի է:
Աշխարհի հզորագույն երկրների լիդերները գալիս են Դավոս իրենց երկրի տնտեսական գրավչությունը ներկայացնելու, այնտեղ, բառիս բուն իմաստով՝ իսկական «ներդրողների որս» է իրականացվում, մինչդեռ մենք խոսում ենք ժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից ու թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։