23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ- ում «ավելացած» պատգամավորների ու հանձնաժողովի նախագահների «ձեռքը կրակն են ընկել»

Տեսե՞լ եք ռուսական «Москва не резиновая» ֆիլմը, եթե անգամ չեք էլ տեսել, ապա հաստատ լսած կլինեք հայտնի այս արտահայտությունը: Ինչու հիշեցինք սա, որովհետեւ նույնը կարելի է ասել մերօրյա Ազգային ժողովի մասին: Այն, որ նոր խորհրդարանում նախորդ գումարման համեմատ պատգամավորների թիվն ավելացել է 27-ով`  105-ից դառնալով 132 հոգի, պարզվում է` ոչ միայն ավելորդ բեռ է դարձել պետբյուջեի համար, որտեղից նրանք պետք է աշխատավարձ ստանան, այլ նաեւ իսկական գլխացավանքի է վերածվել` տեխնիկական առումով: 

Ազգային ժողովը կանգնել է նրանց ինչ-որ կերպ աշխատասենյակներում տեղավորելու խնդրի առաջ`բարեկարգ սենյակները քիչ են կամ  առնվազն 132 հոգու համար բավարար չեն, մինչդեռ ամեն մեկն իր համար հարմարավետ սենյակ է փնտրում: 

Ստեղծված իրավիճակում տուժում է նաեւ ԱԺ աշխատակազմի աշխատանքը, վարչությունների աշխատակիցներին «խցկում են» մի սենյակում, իսկ նորաթուխ օրենսդիրներին` սենյակի տեր դարձնում: Եվ սա էլ քիչ էր, մյուս կողմից էլ ավելացել է ԱԺ հանձնաժողովների թիվը, հետեւաբար նաեւ անհրաժեշտ է մի քիչ ավելի ներկայանալի աշխատասենյակ ապահովել նորընտիր հանձնաժողովի նախագահների համար, էլ չենք ասում հանձնաժողովների փորձագետների մասին, որոնք եւս ստիպված են լինելու հարմարվել մի նեղ աշխատասենյակում: Ոմանք նույնիսկ կատակում են.   «Մնում է ԱԺ բալկոնների հաշվին սենյակները մեծացնել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ