04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են «առնվազն չխուսափել» հանդիպումներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումը բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան չէ, Facebook-յան ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը։

«Սա Իլհամ Ալիևի հետ մեր երրորդ հանդիպումն ու խոսակցությունն է ու նախկինում էլ այդ հանդիպումները պլանավորված չեն եղել։ Խնդիր կա՝ քննարկել այն իրավիճակները, երբ երկուսս էլ մասնակցում ենք միևնույն միջոցառմանը։ Օրինակ՝ լինում է, երբ դեմ-դիմաց դուրս ենք գալիս, ու քանի որ չենք քննարկել այդ հարցը, որոշակի իրավիճակներ են ստեղծվում», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Այս հանդիպմանը եկել ենք պայմանավորվածությանը, որ եթե մի տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումից»։

Անդրադառնալով զրույցի բովանդակությանը՝ ՀՀ վարչապետը նշեց, որ «ըստ էության, բոլոր երեք հանդիպումի ժամանակ  քննարկվել է բանակցային գործընթացի պատմությունը, երբ ու որ փուլում ինչ տեղի ունեցավ և այլն»։

«Ոչ մի կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, ուղղակի մտքեր ենք փոխանակում, բանակցային գործընթացի վերաբերյալ ընկալումները փոխադարձ ներկայացնում։ Քննարկումների հիմնական առանցքն այն ամենն է, ինչի մասին խոսում ենք նաև հրապարակային», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով.

«Շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ լինում են մեկնաբաններ, ովքեր փորձում են հանրությանը ներշնչել, որ «ա՜յ, տեսե՛ք, ինչ-որ դավադրություններ կան»։ Սա, կարծում եմ, մեկընդմիշտ հստակեցված է մեզ համար՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ