26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Փայ են ուզում. ԲՀԿ-ն աչք ունի նախարարության վրա. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. « Քանի դեռ կառավարության կառուցվածքը վերջնականապես հաստատված չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում հնարավոր փոփոխությունների մասին: Մասնավորապես, իշխանությունում քննարկվում է մշակույթի նախարարության եւ տուրիզմի գործակալության միավորման արդյունքում ունենալ նոր նախարարություն, որը հենց այդպես էլ կկոչվի՝ Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն: Այդ նախարարության վրա աչք ունի ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները համարում են, որ իրենց ինչ-որ […]

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը փակում է տարածքի բոլոր բուֆետները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այս ընթացքում լծվել է ոչ միայն նախկինի կադրերից ազատվելու, այլեւ բուժհաստատության տարածքում գործող բուֆետները փակելու գործին: «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին աշխատակից Գարիկ Ղանդեւոսյանը` պատմելով, որ Հովակիմյանը տնօրեն նշանակվելուց հետո փակել է տվել հիվանդանոցի ու ծննդատան բուֆետները: […]

Մտահոգիչ փաստեր. պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կադրերի առումով շատ լուրջ խնդիրներ կան, նորություն չէ: Ու հարցը միայն, այսպես կոչված, «կադրային սովը» չէ: Մեր երկիրը, խոշոր հաշվով, երբեք էլ «կադրային սով» չի ունեցել: Հարցն այն է, թե ինչ սկզբունքով են ընտրվում կադրերը՝ մի կողմից, եւ որքանով են նորմալ կադրերը պատրաստ աշխատել նորերի հետ՝ մյուս […]

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմե­քենա, ո´չ էլ փող. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո´չ էլ դրամական միջոցներ: Համենայնդեպս, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա պաշտոնական հայտարարագրում այդպես է նշված: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նրա «դատարկ» հայտարարագիրը, նկատեց նաեւ, որ Սանասարյանը անգամ եկամուտ չի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեց մեկնաբանություններ ստանալ Դավիթ […]

Դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է. Բախշյան

ԿԳ նախարարն իր գործունեությունը սկսեց ավագ դպրոցների բարեփոխման Արարատյան բակալավրիատի հունի մեջ մտնող ծրագիրը սառեցնելով, իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում, հայտնի չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու նախկին անդամ, կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը: Նա, մասնավորապես, հավելել է. «Այդպես էլ չի երեւում, թե ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ օրենքի իրականացման ուղղությամբ ի՞նչ է […]

Այն, ինչ ներելի է Ֆեյսբուքում, աններելի է լինելու ԱԺ ամբիոնից. Մեդիափորձագետը՝ Հայկ Կոնջորյանի հայտարարության մասին

Մեդիափարձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ ժամանակին «Իմ քայլը» դաշինքում հայտարարում էին, որ, եթե քաղաքական դաշտում չլինի ընդդիմություն, ապա դաշինքի ներսում կծնվի այդ ընդդիմությունը, սակայն նրանց գործողությունները ցույց են տալիս, որ չունեն քաղաքական կամք։ «Օրինակ՝ նրանք չունեցան այդքան քաղաքական կամք և ազատամտություն, որպեսզի ԱԺ փոխխոսնակի ընտրության ժամանակ ԲՀԿ ներկայացուցչի փոխարեն՝ ընտրեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցչին՝ Մանե Թանդիլյանին, […]

Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը։ Կրկնեմ հիմնական 2 հարցը՝ Ի՞նչ սկզբունքների հիման վրա է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Ի՞նչ ընթացք […]

«Մարտի 1»-ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում իր մեջ նոր «Մարտի 1» է պարունակում ու մենք մոտենում ենք այդ կետին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Մարտի 1»-ի հարցը հիմա ավելի ակտուալ և քննարկվող թեմա է դարձել, քան Արցախի` իրականում Հայաստանի գոյության հարցը: Իսկ Արցախի հարցը գնալով ավելի է լրջանում՝ Ադրբեջանի ոգևորության ու Հայաստանի անգետության ֆոնին: Փաստորեն, մենք Արցախի բանակցությունների մասին ինֆորմացիոն շրջափակման մեջ ենք հայտնվել և շրջափակման մեխանիզմներից մեկը Մարտի 1-ի հարցը […]

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում հունվարի 22-ին  կայացած և մեկ ու կես ժամ տևած հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի