06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանն ավելի լավ է՝ լռեր. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ վարչապետի անդրադարձին։ Ներկայացնում ենք այն․

«Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ալիևի հետ հանդիպման մասին: Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ: Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր ռազմավարությունը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով։ Ավելի լավ է լռեր»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ