07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Սիրո և համերաշխության «խլեշ» բանակի լեզվով ասած

Նոր մի ստատուսի տակ մոտ 250 մեկնաբանություն էր գրված, որից 90%-ը կանայք էին, կամ աղջիկներ: Սիրո և համերաշխության «խլեշ» էր բանակի լեզվով ասած, ես չէի պատկերացնում որ հայ կանայք ընդունակ են այդքան այլանդակ հայհոյանքներ գրել: Ժամանակին զարմանում էի, որ բանակում հայտնվում են սրիկաներ, ովքեր իրենց հայրենակցի հետ վարվում են ավելի վատ քան թշնամին կվարվեր, և […]

Ռիչա՛րդ, ի՞նչ գրավյալ տարածքներ, ի՞նչ վերադարձ, ի՞նչ անխուսափելի…

Հայաստանում գործող էլեկտրոնային լրատվական որոշ կայքեր հրապարակել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հակահայկական լկտի այն զառանցանք-հայտարարությունը, որը վերաբերում է սուրբ Արցախի, և  հատկապես, մեր նախնիների ստեղծած, արարած, այնուհետև, քոչվոր ցեղերի միավորման արդյունքում իրենց «ազգ» հռչակած, թուրքերի ու ադրբեջանցիների կողմից զավթված, իսկ 20-րդ դարավերջին, հերոս հայորդիների կողմից ազատագրված հայկական տարածքները  Ադրբեջանին վերադարձնելուն։ Ճիշտ ասողի խոսքը […]

Մահացել է Արա Գյուլերը

Իննսուն տարեկանում մահացել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ, «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» հռչակված Արա Գյուլերը: Աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը մահացել է սրտի անբավարարության հետևանքով: Գյուլերը ծնվել է Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է […]

Հիշեցում նորերին

Իհարկե, կարող եք սպառիչ բացատրություն չտալ, թե ինչու նշանակվեց այս կամ այն մարզպետը… Իհարկե, այդ բացատրությունը կարող է բոլորովին համոզիչ չթվալ հանրությանը, դուք էլ ասեք՝ ես ինչ անեմ, որ իմ բացատրությունը ինչ-որ մեկին չի գոհացնում… Բայց բոլոր դեպքերում հիշեք՝ հենց հանրության համար անհասկանալի որոշումների պատճառով էր կուտակվում անվստահությունը նախորդ իշխանությունների նկատմամբ …   Արմեն Դուլյան 

Որոշեցին թքել ամեն ինչի վրա. Հայոց աշխարհ

Երբ այլեւս ծիծաղելի չի լինում, մարդիկ պահանջում են, որ կրկեսը հեռանա։ Հայոց աշխարհում միանգամայն այլ է. մեզանում ամեն ինչ պատրաստ են վերածել կրկեսի, նույնիսկ բնավ ոչ ծիծաղելին։   Վերցնենք թեկուզ արտահերթ ընտրությունների հետ կապված պատմությունը։ Չէ՞ որ երեխային էլ պարզ է. չի կարելի ընտրություններն անցկացնել Ընտրական օրենսգրքի ընդունումից ընդամենը մեկ ամիս անց։ Դա ոչ միայն տրամաբանության, […]

Մյուս նախկին փոխոստիկանապետն էլ շատ-շատ շնորհակալ է Փաշինյանից. Ժամանակ

Սյունիքի մարզպետի պաշ­տոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը վրդովմունք եւ բուռն քննարկումներ է առա­ջացրել հանրության շրջանում: Քննարկումների նոր ալիք բարձ­րացավ հատկապես վարչապե­տի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պարզաբանումից հետո: Նախկին ոստիկանապե­տի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանը թերթի հետ զրույցում նախ ողջունեց Հունան Պողոսյա­նի նշանակումը, ապա չբացա­ռեց նաեւ իր ներգրավվածությունը նոր Հայաստանին. «Դրանք շատ անտեղի քննադատություն­ներ են: Հունան Պողոսյանը […]

Փաշինյանը կորցնում է վստահությունը. 168 Ժամ

«Հունան Պողոսյանը չպետք է նշանակվեր մարզպետ, ավելին նրա դեմ պետք է բազմաթիվ քրեական գործեր հարուցվեին, սկսած անօրինական հարստացումից մինչև անօրինական գործողություններ ցուցարարների դեմ, և այլն: Ինձ համար այս նշանակումը հասկանալի չէ: Գուցե սա սիրո և հանդուրժողականության հերթական փո՞րձն է, բայց հանցագործների նկատմամբ չի կարելի ոչ սեր, ոչ հանդուրժողակա­նություն. հատկապես, որ սա լինում է ի հաշիվ […]

Դատի է տվել Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության, որի մասին հրաժարվեց խոսել: Նա իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանագիրը առ ոչինչ ճանաչի:  Եւ հիմա ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը պետք է որոշի՝ վերականգնե՞լ Դանիելյանին դատախազի տեղակալի պաշտոնում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի