18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մյուս նախկին փոխոստիկանապետն էլ շատ-շատ շնորհակալ է Փաշինյանից. Ժամանակ

Սյունիքի մարզպետի պաշ­տոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը վրդովմունք եւ բուռն քննարկումներ է առա­ջացրել հանրության շրջանում: Քննարկումների նոր ալիք բարձ­րացավ հատկապես վարչապե­տի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պարզաբանումից հետո: Նախկին ոստիկանապե­տի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանը թերթի հետ զրույցում նախ ողջունեց Հունան Պողոսյա­նի նշանակումը, ապա չբացա­ռեց նաեւ իր ներգրավվածությունը նոր Հայաստանին.

«Դրանք շատ անտեղի քննադատություն­ներ են: Հունան Պողոսյանը շատ պետականամետ գործիչ է, պե­տության մարդ է, եւ ես շատ ու­րախ եմ այդ նշանակման համար ու շատ-շատ շնորհակալ եմ նրան նշանակողներին»,- նշեց Համբարյանը՝ հավելելով. «Ես պատրաստ եմ ծառայել իմ պե­տությանն ու հայրենիքին»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ