Փաշինյանը կորցնում է վստահությունը. 168 Ժամ
«Հունան Պողոսյանը չպետք է նշանակվեր մարզպետ, ավելին նրա դեմ պետք է բազմաթիվ քրեական գործեր հարուցվեին, սկսած անօրինական հարստացումից մինչև անօրինական գործողություններ ցուցարարների դեմ, և այլն: Ինձ համար այս նշանակումը հասկանալի չէ: Գուցե սա սիրո և հանդուրժողականության հերթական փո՞րձն է, բայց հանցագործների նկատմամբ չի կարելի ոչ սեր, ոչ հանդուրժողականություն. հատկապես, որ սա լինում է ի հաշիվ ժողովրդի: Ոչինչ չի բարոյալքում հասարակությանը, որքան անպատիժ մնացած հանցագործությունը, պետք է պատժվեն այդ հանցագործությունները, որպեսզի նույնի կրկնությունը չլինի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել Է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը անդրադառնալով Հ. Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշմանը:
Պապյանի խոսքով Պողոսյանի նշանակումն ամիսներ շարունակ տեղի ունեցող այն անհասկանալի նշանակումներից մեկն Էր, որին ականատես եղան Հայաստանում: «Չեմ հասկանում, Եթե հակահեղափոխականներին բերում են իշխանության, դրանով ինչ է լինում, այսինքն ստացվում է, որ այդ հեղափոխությունն անիմաստ է»: Նա նաև նշել է, որ ՀՀ վարչապետը խոստացել էր, որ երկրի համար կարևորագույն հարցերը պետք է լուծի ժողովրդի հետ խորհրդակցելով, սակայն իր հրաժարականի հարցի հետ կապված նա ժողովրդի հետ չի խորհրդակցել: «Խորհրդակցություն տեղի չունեցավ նաև այնպիսի հետաքրքիր հարցի շուրջ, ինչպիսին է հայկական զինուժից սահմանափակ զորախմբի ուղարկումը Սիրիա»,- ասել է Պապյանը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համաորւմ: