25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Ես ամբողջ հանրապետությունից շատ ձայներ կստանամ. Գալուստ Սահակյանը դեռ մտածում է

ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ նկատելով, որ ինչ նախապես ասել են, անելու են: Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Գ.Սահակյանը նշեց, որ իրենք կողմնակից են լիարժեք համամասնականին, բայց նախագիծը պետք է քննարկվի, մինչդեռ ՀՀԿ-ի ու մյուս քաղաքական ուժերի առաջարկությունները, որ […]

Սա լավ տեղ չի տանում մեզ բոլորիս

«Ձեր ելույթը շատ օգտակար էր՝ առաջիկա քաղաքական զարգացումների առումով»,- այսօր խորհրդարանում դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Հարությունյանը գտնում է, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, այլ եղել է խաղաղ, անցնցում իշխանափոխություն. «Ապրիլ-մայիս ամիսների քաղաքացիական պոռթկումը մի նոր լուրջ մարտահրավեր է ձևավորում երկրի ընդհանուր զարգացման համար, այն է՝ փորձել քաղաքացիական այդ […]

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի […]

Աստծո պահպանող զորությունը

Տե’ր, օրհնում ենք Քեզ և շնորհակալություն հայտնում Քո պահպանող զորության համար: Այո. «Պահված Աստծո Զորությամբ», այս Խոստում է – միևնույն ժամանակ` ապահովություն, որ հավատացող հոգու համար ունի իր մեջ ուրախություն և գեղեցկություն: Անփոխարինելի է պահպանությունը, քանզի նշանակում է` երաշխավորված ու ապահովված լինել: Կա նաև Պահպանություն, որ իր մեջ կրում է կյանքի թարմությունն ու մաքրությունը. այսինքն` «Աշխարհից […]

Ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը. ՀՀ նախագահը դիմել է Էրդողանին

Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի […]

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը անգրագետ է /տեսանյութ/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կատարածը ոչ թե հեղափոխություն այլ՝ պարզագույն գործողություններով  իշխանափոխություն էր: «Հեղափոխություն նշանակում է եղած իրավիճակը և նախ և առաջ սահմանադրությունը փոխել: Ես շատ եմ ցավում , որ  պետք է ասեմ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը անգրագետ է, անգրագետ են նաև նրա հետ աշխատողները՝ քաղաքականապես կատարյալ […]

Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են. Շարմազանով

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է. […]

Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում եմ, որ բանտից դուրս գա. Նիկոլ Փաշինյան

«Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում եմ, որ բանտից դուրս գա»,- այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Արարատ Զուրաբյանի այն հարցադրման, թե ինչո՞ւ է հեղափոխությունից հինգ ամիս անց Շանթ Հարությունյանը անազատության մեջ, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ նրան առաջադրվել է […]

ՀՀԿ-ն չի խախտի պայմանավորվածությունը

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարեց, որ  պայմանավորվածությունները չեն  խախտի, Փաշինյանին չեն  ընտրի վարչապետ:  Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ վարչապետի թեկնածուի ելույթը ծրագրային լինել չէր կարող, քանի որ այս ամենը ձևական բնույթ է կրում: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, Հանրապետական կուսակցությունը քիչ շանսեր ունի ընտրվելու, Բաղդասարյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի