06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն չի խախտի պայմանավորվածությունը

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարեց, որ  պայմանավորվածությունները չեն  խախտի, Փաշինյանին չեն  ընտրի վարչապետ:  Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ վարչապետի թեկնածուի ելույթը ծրագրային լինել չէր կարող, քանի որ այս ամենը ձևական բնույթ է կրում:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, Հանրապետական կուսակցությունը քիչ շանսեր ունի ընտրվելու, Բաղդասարյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրությունից մեկ ամիս առաջ բավական լուրջ խնդիր է, վատ է ազդում մեր հեղինակության վրա: Դա պետք է գիտակցեն բոլորը՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք փոխել»:

Հարցին, որ, այդուհանդերձ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ՀՀԿ շահերից է բխում, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես խնդրում եմ մի անձնավորեք, թե ում շահերից է բխում: Դեկտեմբերի ընտրություններն ո՞ւմ շահերից են բխում»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ