23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2018

Մարդասիրական սկզբունքներով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականի  հուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացու կողմից առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ: Ձեռք բերված տվյալների համաձայն` 16-ամյա  Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը 2018 թվականի հուլիսի 24-ին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը` Թուրքիայի Հանրապետությունից […]

Քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի […]

Վերադարձ անցյալին չի լինելու. Շարմազանով

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ավելի կառուցողական դիրքորոշում ստանձնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցություններում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը: Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, նշել է բոլոր հարցերի լուծման համար «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի» ադրբեջանական և հայկական համայնքների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատրաստակամության մասին: Պաշտոնական Բաքուն […]

Բաց նամակ Աննա Հակոբյանին

Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որում մասնավորապես ասված է. «Հարգելի տիկին Հակոբյան, 2007 թվականի ամռանը Ձեր ամուսինը միայնակ նստացույց էր իրականացնում Օպերայի շենքի բակում, և ինձ իմ խմբագրության կողմից հանձնարարված էր լուսաբանել նրա ակցիան: Ես ամեն օր առավոտից համարյա մինչ երեկո գտնվում էի […]

Վիգեն Սարգսյանը երջանիկ է

Երջանկության 15 բացառիկ տարի: Աստծո օրհնությմաբ` երեք հրաշք դուստր, բազմաթիվ անմոռանալի պահեր, մեծ ձեռքբերումներ և ամուր օջախ` ամեն ինչ, ինչի մասին կարելի է երազել: Իհարկե նաև անխուսափելի կորուստներ` կյանքից հեռացած հարազատներ և ընկերներ: Հարսանիքի 15-րդ տարեդարձը անվանվում է «բյուրեղապակյա», քանի որ հղկված բյուրեղի պես ամուր են հարաբերությունները, պարզ և անբիծ: Երեկ հյուրընկալում էինք մեր շատ սիրելի […]

Սեւազգեստ մայրերը դարձյալ կառավարության մոտ են /տեսանյութ/

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների մայրերը:  Պահանջը արդեն երկար ժամանակ է նույնն է՝ ըստ նրանց, իրենց որդիները մահվան  գործերը լիարժեք չեն քննվել և իրենց որդիների կասկածելի ինքնասպանության գլխավոր մեղավորները դեռևս պատժված չեն: Վալերիյ Մինասյանի մայրը՝ Նանա Մուրադյանը Henaran.am-ի հետ զրույցում հիշեց՝ որդին բողոքել […]

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի հեղինակ, կազմակերպիչ Կարինե Փանոսյանը եւ «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի կազմակերպիչ Լիլիթ Գրիգորյանը։ ԹԵՄԱ՝  սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Փշատավան գյուղում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը. փառատոնն անցկացվում է Արմավիրի Մարզպետարանի աջակցությամբ, փառատոնի նպատակն է խթանել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը:

Գլխավոր դատախազի լռության ուխտը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարվեց հայտնել՝ արդյոք գաղտնալսման գործով հարցաքննվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ «Բազմիցս ասել եմ՝ նախաքննության ընթացքում տվյալներ չեն հաղորդվում»,– ասել է Արթուր Դավթյանը։ Ի՞նչ տեղեկություններ կան հետախուզման մեջ գտնվող ՀՀ երկրրդ նախագահի եղբոր` Լեւոն Սարգսյանի եւ նրա որդու` Նարեկ Սարգսյանի վերաբերյալ, գլխավոր դատախազը հրաժարվեց հայտնել։ Հիշեցնենք, որ […]

Ադրբեջանական զինուժը գնդակոծում է հայ երեխաներին. միջազգային հանրությունը պետք է արձագանքի

Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության և հատկապես երեխաների նկատմամբ ռազմական ոտնձգությունների դատապարտման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որում ասվում է. «Ս.թ. սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ ` Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի