23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2018

Դատապարտվել է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեղավոր է ճանաչվել Իսպանիայի հարկային օրենսգիրքը խախտելու մեջ: Բրազիլացին 4 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել և տուգանվել է: Մարսելոն 753 հազար եվրո կվճարի, որպես տուգանք: «Ռեալի» պաշտպանը մեղադրվում էր 2011, 2012 և 2013 թվականնեին հարկերի իրական չափը թաքցնելու մեջ:

Ես ուզում եմ իմանալ ողջ ճշմարտությունը. Խաչատուրովի փաստաբանը՝ Փաշինյանին

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան հանրագրում նշում է. «Ու համոզված եմ, որ էս դեպքի առթիվ ոչ թե քրեական գործ է հարուցվելու անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը միջամտելու վերաբերյալ, այլ էս ձայնագրությունը տարածելու դեպքի […]

Հանկարծամահ է եղել

Հանկարծամահ է եղել մեր գործընկեր, լրագրող Կիմա Եղիազարյանը։ Հոգեհանգիստը՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին՝ ԼյուԱր սգո սրահում, հասցեն՝ Հասրաթյան 29/6 (Շահումյան գերեզմանոցի մոտ)։ Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը՝ 14։00-ին, նույն վայրից։ Ցավակցում ենք Կիմա Եղիազարյանի հարազատներին և գործընկերներին։  

«Առաջին հայացքից Վանեցյանի և Խաչատրյանի խոսակցությունում առերևույթ հանցագործության հիմքեր կան». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. hraparak.am

«Կլինի դա քաղաքական, թե ոչ քաղաքական, բայց միջամտության հիմքեր կան։ Կսպասեմ նաեւ դատավորի կողմից մեկնաբանություններին, միեւնույն ժամանակ նաեւ քննարկման մեջ է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մասնակցությունը քննչական մարմինների գործունեությանը, որոշակիորեն պետք է անկախ գործեն։ Նիկոլ Փաշինյանի անունից որոշակի պնդումներն են խնդիր առաջացնում։ Բավականին պրոբլեմատիկ եւ խնդրահարույց ձայնագրություն է։ Կօգտագործե՞նք, թե՞ չէ, պետք է սպասենք զարգացումներին, […]

Թող որևէ մեկը չփորձի մարտի մեկի հետ կապված ուշադրություն շեղել. Շարմազանով

Հարգելի խորհրդարան, Մեկնարկեց քաղաքական աշունը, որը հարուստ էր իրադարձություններով: Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ առիթներ եմ ունեցել ներկայացնելու իմ կարծիքը ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում հայտնել եմ բազմաթիվ մտահոգություններիս մասին:  Այս ամիսների ընթացքում պարզ դարձավ մի բան. Հայաստանի նոր իշխանությունները ցանկանում են կառուցել ոչ թե ժողովրդավարական, բազմակարծության և խոսքի […]

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կհարցաքննվեն. ՀՔԾ պետ

«Մարտի 1-ի» գործով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կհրավիրվի ՀՔԾ այն կարգավիճակով և այն ժամանակ, ինչպես կորոշի քննիչը։  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը`պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ կարգավիճակ ունի առաջին նախագահը կամ ունի որևէ դատավարական կարգավիճակ, թե ոչ։  «Ինչպես երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ՀՀ առաջին […]

Ինչու ԱԱԾ տնօրենը պաշտպանված չէ եւ ինչպես է վարչապետը միջամտում քաղաքական աստառով իրավական գործընթացներին

«Ձայնագրությունը հաստատեց օդում կախված լուրերը,  որ ՀՀ-ում  դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերը կարգավորում եւ ուղղորդում է վարչապետն անձամբ, որ դատավորներին զանգում են»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Մեր գործընկերների ջանքերը, թե ասուլիսին, թե այս […]

Եթե բովանդակությունն իրականություն է՝ կրկնակի խայտառակություն է. ԱԺ-ում քննարկում են սենսացիոն ձայնագրությունը

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համակարծիք է այն տեսակետի հետ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը ապօրինի գործընթացի արդյունքում է ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ, նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այլ բանի վրա ուշադրություն դարձրեց։ «Նախ և առաջ, եթե բովանդակությունն իրականություն է՝ դա կրկնակի […]

Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի. ՀՔԾ պետ

«Մարտի 1-ի դեպքերին Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ էին, այսօր կարող ենք ասել, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այդ մասին ունեն հստակ ապացույցներ։ «Նա սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանը արտակարգ դրություն էր մտցրել, սակայն, որևէ հրազենային վիրավորում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի