12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե բովանդակությունն իրականություն է՝ կրկնակի խայտառակություն է. ԱԺ-ում քննարկում են սենսացիոն ձայնագրությունը

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համակարծիք է այն տեսակետի հետ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը ապօրինի գործընթացի արդյունքում է ձեռք բերվել։

Միևնույն ժամանակ, նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այլ բանի վրա ուշադրություն դարձրեց։

«Նախ և առաջ, եթե բովանդակությունն իրականություն է՝ դա կրկնակի խայտառակություն է»,- ասաց Շարմազանովը։

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, թե ինքը չի շտապի մեկնաբանել, քանի որ անձամբ ձայնագրությունը չի ուսումնասիրել։

«Ձեռնպահ կմնամ որևէ գնահատականից, բայց միակ խնդիրը կարող է վերաբերել նրան, որ փորձում են  ինչ-որ բաներ համաձայնեցնել այլ պաշտոնյաների հետ։  Խորհրդակցել կարելի է, համաձայնեցնել՝ ոչ։ Չեմ կարող ասել, որ դատական համակարգի գործերին միջամտություն է եղել, դա շատ լուրջ վերլուծություն է պահանջում։ Եթե խնդրին լիարժեք տիրապետեմ, ապա ոչինչ ինձ չի խանգարի հստակ գնահատական տալ»,- ասաց նա։

Պետրոսյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱԱԾ և ՀՔԾ պետերը պետք է  հրաժարական տան, ասաց, թե հրաժարականի հարցը որոշում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը. «Թող նա էլ որոշի, ես իրավունք չունեմ վարչապետի անունից  հայտարարություն անել»,- շարունակեց Գևորգ Պետրոսյանը։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանն էլ կարծում է, թե ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ձայնագրությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունը չի խառնվել ու չի խառնվում դատարանի գործունեությանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ում էր այս ձայնագրությունը շահեկան, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կա՛մ ադրբեջանցիներին, կա՛մ թուրքերին, կա՛մ ալբանացիներին»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ