12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կհարցաքննվեն. ՀՔԾ պետ

«Մարտի 1-ի» գործով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կհրավիրվի ՀՔԾ այն կարգավիճակով և այն ժամանակ, ինչպես կորոշի քննիչը։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը`պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ կարգավիճակ ունի առաջին նախագահը կամ ունի որևէ դատավարական կարգավիճակ, թե ոչ։ 

«Ինչպես երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ՀՀ առաջին նախագահը կհրավիրվի ՀՔԾ այն կարգավիճակով և այն ժամանակ, երբ կորոշի քննիչը»,-ասաց նա։ 

Հարցին, թե լինում են դեպքեր, երբ որոշ հարցերի Հատուկ քննչական ծառայությունը չի պատասխանում, թե դրանք նախաքննական գաղտնիքներ են, ինչու է այսօր՝ այս ձայնագրությունից հետո, Սասուն Խաչատրյանը բացահայտումներ անում, Սասուն Խաչատրյանն ասաց, որ այս բացահայտումներով ապացույցներն արդեն անհերքելի են։ 

«Ես սա ասում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է արվում այս ամենը, և ինչու է նման ձայնագրություն հրապարակվում հիմա, որը մասնավոր զրույց է»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ միևնույն է՝ բացահայտումները շարունակվում են։

«Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի հարցաքննվել»,- ասաց ՀՔԾ պետը :

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու հարցը քննիչը պետք է որոշի. «Մինչ այս պահը նպատակահարմար չի գտնվել, որ Սերժ Սարգսյանին հարցաքննեն»։

ՀՔԾ պետը Սերժ Սարգսյանին համարում է «շատ կարևոր վկա. «Շատ կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ, մի ստիպեք ինձ նախաքննության գաղտնիք բացահայտել»։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ