23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2018

Ռուսաստանն ու Հայաստանը պետք է խուսափեն միմյանց վնասող քայլեր անելուց. Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում պետք է լինեն մշակված հիմունքներ այն մասին, որ մենք չենք անի մի բան, որը կարող է վնասել Ռուսաստանին և ակնկալում ենք, որ Ռուսաստանն էլ չի անի մի բան, որը կարող է վնասել Հայաստանին: Նա Tert.am-ի հետ զրույցում իր տպավորությունները ներկայացրեց կառավարության 100 օրվա գործունեության մասին՝ արտաքին […]

Լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը եւ օրենսդիր մարմնի անկախ լինելը.Դոլը՝ ՀՀ–ի մասին

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հաղորդում է ՀՀԿ մամուլի ծառայությունը: Դոլը, մասնավորապես, գրել է.   «Չնայած Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաեւ ուշադիր կերպով հետեւենք Արեւելյան հարեւանությունում տեղի ունեցող իրադարձություններին: Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել […]

Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ իր պատկերացումը պատերազմն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման

Գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է:  Այս մասին «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որին ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությունը, ինչն էլ ուժեղ և […]

Եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր` սեպտեմբերի 8-ին, նշում է Աստվածամոր ծննդյան տոնը՝  Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից։ Qahana.am-ը  գրում է, որ Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում […]

Ուրիխանյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ. Ծառուկյանն է որոշել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է Տիգրան Ուրիխանյանի թեկնա­ծությունը ներկայացնել ԱԺ կրթու­թյան եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշ­տոնում, որը նախկինում զբաղեցնում էր Վարդան Բոստանջյանը: Վերջինս իր անզգույշ մտքերի, մասնավորապես՝ Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում որակելու պատճառով ստիպված եղավ հրաժարվել մանդատից, թեեւ հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի:  Ուշագրավ է, որ Ուրիխանյանը սույն հանձնաժողովի […]

ՀՀԿ-ն ծրագրել է իր անելիքները, բայց՝ առանց Սերժ Սարգսյանի.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթն իր էլեկտրոնային համարում գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրաժարվել է այս տարի համագումար անցկացնելու մտքից: Մեր տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում կուսակցական հարցերում պասիվացել է եւ նաեւ ամառային ռեժիմով պայմանավորված ավելի ուշ-ուշ է այցելում Մելիք-Ադամյանում գտնվող կուսակցության գլխավոր գրասենյակ կամ հանդիպում կուսակիցներին: Սակայն մեր տեղեկություններով` առաջիկայում Հայաստանի հանրապետական […]

Միջադեպ Կասկադում. կիզակետում Վովայի Արշակի որդին է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ եւ դրան […]

ՀՀԿ-ականները շփոթմունքի մեջ են.Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախկինի, իշխանափոխությունից հետո ՀՀԿ–ն գրեթե ԳՄ նիստեր չի հրավիրում, էլ չենք խոսում խորհրդի նիստերի մասին: Բանն այն է, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ուղղակի խուսափում է մարդաշատությունից: Նա նախընտրում է առանձին հանդիպումներ ունենալ մի քանի «կարկառունների» հետ, իսկ մյուսների հետ կապը պահել վերոնշյալ մի քանիսի միջոցով: Արդյունքում խորհրդի անդամներից շատերը (առավել […]

ՊԵԿ-ը սեւ դիմակներով ներխուժել է Ծառուկյանի օբյեկտ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային մարմինները շարունակում են սեպ խրել ազգային համաձայնության կառավարության մասնակիցների միջեւ: Մեր տեղեկություններով՝ օրերս ՊԵԿ աշխատակիցները սեւ դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք եւ պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը ստանալուց հետո նրանք հեռացել են: Կարելի է, իհարկե, ասել, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի