14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուրիխանյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ. Ծառուկյանն է որոշել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է Տիգրան Ուրիխանյանի թեկնա­ծությունը ներկայացնել ԱԺ կրթու­թյան եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշ­տոնում, որը նախկինում զբաղեցնում էր Վարդան Բոստանջյանը: Վերջինս իր անզգույշ մտքերի, մասնավորապես՝ Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում որակելու պատճառով ստիպված եղավ հրաժարվել մանդատից, թեեւ հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի: 

Ուշագրավ է, որ Ուրիխանյանը սույն հանձնաժողովի անդամ չէ, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից այստեղ ներկայացված են Իվետա Տոնոյանն ու Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը, իսկ Ուրիխանյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի ան­դամ է, սակայն գրեթե չի ներկայանում նիստերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ