08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 4, 2018

Նոր վարվող քաղաքականության հետ կապված սթափվելու խնդիր կա. Արմեն Աշոտյան

Գործող կառավարությունը մսխում է ՀՀ արտաքին քաղաքական կապիտալը, որը կուտակվել է տարիներ շարունակ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Խոսքը վերաբերում է ՀՀ-ՌԴ հարաբերություններին, որոնք լավագույն օրերն այսօր չեն ապրում և ակնհայտ է, որ դրա հիմքում ինչպես աշխարհաքաղաքական, այդպես էլ Հայաստանում եղած քաղաքական զարգացումներն են՝ կապված և՛ […]

Պարոն Փաշինյան սա КВН-ն չէ, լրջացե՛ք. Էդուարդ Շարմազանով

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել,  որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ: Այսօր լրագրողները վարչապետ Փաշինյանից փորձեցին ճշտել, արդյո՞ք այս հայտարարության տակ որևէ վտանգ չկա թաքնված, ինչին ի պատասխան վարչապետն ասել է. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի […]

Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես. Նիկոլ Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Հայաստանում իսկապես շոգ է: «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես», – ասաց նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Լավրովի այն հայտարարությունը, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ինչն իրենց մտահոգում է: ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր՝ իրենք մտահոգված են, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է, տարիներ […]

Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Բարեկամ կա, որ բարեկամ է իրեն պետք եղած ժամանակ միայն

Բարեկամ լինելու փոխարեն մի եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կբերի ամոթ և նախատինք մեղավորին ու երկերեսանուն: Քո հոգու խորհուրդների մեջ մի բարձրացրու քեզ, որպեսզի քո անձը չմորթոտվի զվարակի նման, այլապես քո տերևները կոչնչացնես, քո պտուղները կկորցնես և կմնաս իբրև չորացած ծառ: Չար հոգին կործանում է իր տիրոջը և նրան ոտնատակ դարձնում թշնամիներին: Քաղցր […]

Ինչքա՞ն կարելի է ասել, որ բանանն էժանացել է, հասկացանք, բայց մի հատ տեսեք՝ միսն ինչ գնի է. Կարեն Քոչարյան

«Ես միշտ կողմ եմ եղել, որ ղեկավար կազմում լինեն երիտասարդներ, բայց դա չի նշանակում, որ երիտասարդը պետք է գա և լինի առաջին դեմք»,- «Հենարան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության երիտասարդ կադրերին։ Նրա խոսքով՝ երիտասարդը, այնուամենայնիվ, պետք է «աճի», ինչը հաշվի չեն առել. «Բարի, էլի խնդիր չէ, կարող է փորձ […]

Արթուր Վանեցյանին առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին: Այս մասին այսօր ԱԻՆ-ի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ ոլորտին նախնական ծանոթացել է: Հարցին, թե դա չի՞ խոչընդոտի ԱԱԾ տնօրենի աշխատանքին, Արթուր Վանեցյանը բացասական պատասխան տվեց: «Ոչ, չի […]

Եղանակը Հայաստանում

Սեպտեմբերի 4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-ին, 8-9-ը հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 8-9-ը նույնքան կնվազի: Երևանում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի