12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր վարվող քաղաքականության հետ կապված սթափվելու խնդիր կա. Արմեն Աշոտյան

Գործող կառավարությունը մսխում է ՀՀ արտաքին քաղաքական կապիտալը, որը կուտակվել է տարիներ շարունակ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Խոսքը վերաբերում է ՀՀ-ՌԴ հարաբերություններին, որոնք լավագույն օրերն այսօր չեն ապրում և ակնհայտ է, որ դրա հիմքում ինչպես աշխարհաքաղաքական, այդպես էլ Հայաստանում եղած քաղաքական զարգացումներն են՝ կապված և՛ երկկողմանի, և՛ վերպետական օրակարգի հետ», – նշեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը կանգնած է մի յուրահատուկ ճանապարհի վրա:

«Այսօր Հայաստանում արտաքին քաղաքականությունը նմանվել է մի ճանապարհի, որտեղ սկսնակ վարորդ է արդեն լավ քշվող մենքենայով, կուրսը հայտարարել է նույնը, բայց պահել այդ կուրսը չի կարողանում: Ամեն անգամ մեկ ձախ եզրին է խբում, մեկ աջ, մեկ Մոսկվա ենք, գնում, մեկ Բրյուսել ու ստացվում է, որ Բրյուսելում էլ հարցեր լուծել չի ստացվել: Կարծում եմ, որ նոր վարվող քաղաքականության հետ կապված սթափվելու խնդիր կա», – հավելեց նա:   

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ