24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

«Գալակտիկա տրանս սերվիսի» հիմնադիր֊տնօրեն Շուշան Խաչատրյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն. Փաշինյանին. «Հարգելի պարո’ն Վարչապետ այս նամակով դիմում եմ Ձեզ, հույս ունենալով, որ ձայնս վերջապես կհասնի տեղ: Հանգամանքի բերումով Շուշան Խաչատրյանս տարիներ շարունակ բախվեցի մի շարք անարդարությունների և անօրինականությունների, որոնք անմիջապես կապ ունեն տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության հետ: Այս պատմությունը շարունակվում […]

Չեմ բացառում, որ ինձ էլ քննության կկանչեն. Տիգրան Բալայան

2008 թվականի մարտի 7-ին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակում, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի զրույցի մասին՝ կա այսպիսի հատված. «Պողոսյանը նշեց, որ նախագահականից կատարվող այս ճնշումների հարցը նա բարձրացրել է իր կոլեգաների մոտ, որը սակայն «արհամարհվել է» նրանց կողմից։ Նա նաեւ հայտնեց, որ դատավորներից մեկը՝ Կիմ […]

Պայմանագրային զինծառայող է մահացել

Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:  Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

Լույս չի լինի Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`  Երևան քաղաք  10։00-16։00 Սարկավագի փ. 117, 117/1, 117/2 շենքերը, Քանաքեռ 10փ. 4-րդ նրբ. 4Ա-6Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 42-44, 50 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փ. 27, 27/1 շենքերը, […]

ՀՔԾ պետի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպաններին

«Մարտի 1»-ի գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործող տվյալներից: Քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի՝ իր այդ գործառույթն իրականացնելու անկախ անձերից:  Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:  Նա նշել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա […]

Թե արդարին և թե ամբարիշտին քննողը Տերն է

Տիրո՛ջն եմ հուսացել, ինչպե՞ս եք ինձ ասում` ճնճղուկի նման ձեր լեռները թռիր: Մեղավորներն ահա աղեղներն են լարել, կապարճնե՛րն են լցրել սուր նետերով, և պատրաստ են գցել խավարի մեջ նրանց, որ ուղի՛ղ են սրտով: Դու ի՛նչ կառուցեցիր` սրանք ավերեցի՛ն. արդարը, Տե՛ր, այստեղ ի՞նչ կարող է անել: Սակայն Տե՜րն իմ Աստված տաճարո՛ւմ է ապրում և երկի՜նքն է […]

Ինչպե՞ս նիհարել նստակյաց կենսակերպ վարելիս․ դիետոլոգ

Գերիշխող է կարծիքը, որ մարդիկ, որոնց աշխատանքը կապված է երկար ժամանակ համակարգչի առջև նստելու հետ, ճարպակալման և ավելորդ քաշի են դատապարտված։ Սակայն ամերիկացի հայտնի դիետոլոգ Ռեբեկա Սքրիթչֆիլդը պնդում է, որ դա այդպես չէ։ Նստակյաց կենսակերպի դեպքում չգիրանալու համար բժիշկը խորհուրդ է տալիս առողջ սնվել։ Այդպիսի մարդիկ չպետք է «արագ» ածխաջրածիններով հարուստ սնունդ օգտագործեն՝ խմորեղեն կամ […]

Իտալուհի քույրերը հայտարարել են, որ մոնա Լիզայի հետ արյունակցական կապ ունեն

Իտալուհի երկու քույրեր իրենց մոնա Լիզայի սերունդներ են հայտարարել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Նատալիա և Իրինա Ստրոցիները պնդում են, որ իրենք մոնա Լիզայի հետ արյունակցական կապ ունեն։ «Նա մեր նախատատն է, մեր երակներում նրա արյունն է հոսում»,-հայտարարել է Իրինա Ստրոցին։ Նշենք, որ պատմաբանները տարիներ շարունակ վիճում են հարցի շուրջ, թե ով է մոնա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի