24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

Վարդան Բոստանջյանը զարմացած է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «Պարզվում է՝ Ծառուկյան խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը տեղյակ չի եղել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման եւ ազատ արձակման համար պատգամավորները ստորագրահավաք են նախաձեռնել։ «Ես չեմ իմացել։  Ձեզնից իմացա»,- նշեց նա։ Հարցին՝ նախապես եթե իմանար, կստորագրե՞ր Ռ. Քոչարյանի ազատ արձակման համար, Բոստանջյանը նշեց. «Կմտածեի։ Բայց […]

«Նավթալինած» քաղաքական դեմքերը դժվար թե պահանջված լինեն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ ամբողջական պատկեր չկա, թե որ կուսակցություններն են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու, բայց քաղաքական գզվռտոցն արդեն հասել է իր գագաթնակետին:  Մի մասը մյուսին մեղադրում է մարդ–կուսակցություն լինելու մեջ, մյուսները համաձայն չեն իրենց կուսակցության դիրքորոշման ու որոշման հետ համաձայն չլինողների հետ, մի մասն էլ որոշել է քաշվել մի անկյուն ու կողքից հաշվել, թե […]

Քրեական գործերը փակուղի են մտել, ասել են՝ սպասեք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Մինչ թավշյա հեղափոխությունը իրավապահների վարույթում քննվող գործերը փակուղի են մտել: Մեզ հայտնի դարձավ, երբ մի շարք աղմկահարույց գործերով մեղադրյալները, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը կամ ստորագրությամբ երկրից չհեռանալը, հետաքրքրվում են իրավապահներից, թե օրինակ երբ իրենց գործերը կուղարկվեն դատարան կամ քննչական գործողություններ կիրականացվեն, ի պատասխան իրավապահ համակարգից ասել […]

Դիվանագիտական անձնագիր՝ միայն կաթողիկոսին. Փաստ

 «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն, պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ԱԳ նախարարությանը: Ըստ հայտարարության, հուլիսի 31–ից հետո չհանձնված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը անվավեր են ճանաչվելու: Նշենք նաեւ, որ բացի նախկին պաշտոնյաներից, դիվանագիտական անձնագրերը պահանջել են նաեւ բարձրաստիճան հոգեւորականներից` եպիսկոպոսներից, […]

Գրիգորյանների գործերը վատ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ եւ նրա եղբոր` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանների գործերը վերջին շրջանում կարծես թե այնքան էլ լավ չեն: Ավելին Գրիգորյաններին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Թեեւ գինու գործարանը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների […]

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա: «Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել են […]

Քոչարյանը որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, նա պարզապես լքել է քննչական գործողության սենյակը. ՀՔԾ պետ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով պաշտոնական դիրքը, սոցիալական կապերը: Սասուն Խաչատրյանը […]

Հնդկաստանում գողերը 200 կգ մազ են գողացել

Նյու Դելիում երեք տղամարդ կեղծամներ պատրաստող արհեստանոց են թալանել՝ տեղեկացնում է Associated Press-ը: Չարագործները այցելուներ են ձևացել և ատրճանակով սպառնալով վաճառողին՝ գողացել են մազերը: Ընդհանուր առմամբ 200 կգ մազ են գողացել ինչպես կեղծամի տեսքով, այնպես էլ որպես հումք: Արհեստանոցի տիրոջ խոսքով՝ ինքը 17 հազար դոլար պարտք է վերցրել, որպեսզի գնի այդ մազերը: Հնդկաստանում կեղծամների պատրաստման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի