22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դիվանագիտական անձնագիր՝ միայն կաթողիկոսին. Փաստ

 «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն, պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ԱԳ նախարարությանը: Ըստ հայտարարության, հուլիսի 31–ից հետո չհանձնված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը անվավեր են ճանաչվելու: Նշենք նաեւ, որ բացի նախկին պաշտոնյաներից, դիվանագիտական անձնագրերը պահանջել են նաեւ բարձրաստիճան հոգեւորականներից` եպիսկոպոսներից, ինչը որոշ դեպքերում աղմուկ էր բարձրացրել: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս եւ ի՞նչ չափորոշիչներով են եպիսկոպոսները դասվել նախկին պաշտոնյաների շարքում: Ի պատասխան, Տ. Բալայանը նախ ընդգծեց, որ հորդորը ոչ միայն հոգեւորականներին ու նախկին պաշտոնյաներին է վերաբերել, այլեւ բոլոր նրանց, ովքեր այն կրելու իրավունք չունեն:

Իսկ ինչ վերաբերում է հոգեւորականներին, նա նշեց. «Չափորոշիչը «Դիվանագիտության մասին» օրենքն է, որով սահմանված է այն անձանց ցանկը, որոնք կարող են կրել ՀՀ դիվանագիտական անձնագիր: Հոգեւորականներից այդ շարքում ընդգրկված է միայն Ամենայն հայոց կաթողիկոսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ