26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թե արդարին և թե ամբարիշտին քննողը Տերն է

Տիրո՛ջն եմ հուսացել, ինչպե՞ս եք ինձ ասում` ճնճղուկի նման ձեր լեռները թռիր: Մեղավորներն ահա աղեղներն են լարել, կապարճնե՛րն են լցրել սուր նետերով, և պատրաստ են գցել խավարի մեջ նրանց, որ ուղի՛ղ են սրտով: Դու ի՛նչ կառուցեցիր` սրանք ավերեցի՛ն. արդարը, Տե՛ր, այստեղ ի՞նչ կարող է անել: Սակայն Տե՜րն իմ Աստված տաճարո՛ւմ է ապրում և երկի՜նքն է Նրան որպես գահ ու աթոռ: Եվ Աչքերը Նրա տնանկին են ուղղված, թարթիչներով իր սուրբ մի՛շտ է քննում Նա մարդկանց որդիներին: Թե՛ արդարին և թե՛ ամբարիշտին քննողը Տե՛րն է: Ամբարիշտը ահա մեղք գործելը սիրեց և այդպիսով ատե՛ց ինքն իր հոգին: Հո՜ւր և ծծո՛ւմբ պիտի տեղան մեղավորաց, ա՛յդ մրրիկը պիտի նրանց բաժակներում լինի որպես բաժին: Տերն արդա՜ր է հավետ և սիրում է միայն արդարությո՛ւն, ուղղությո՛ւնն է շողում Նրա երեսներին:

Սաղմոս 10

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ