25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

Չորս Toyota Camry՝ ԱԺ փոխնախագահների համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 4 հատ նոր Toyota Camry ձեռք բերելու պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ։ Գնումը տեղի է ունենալու ԱԺ աշխատակազմի բյուջեի տնտեսումներից։ Մեքենաներից 3-ը կտրամադրվեն ԱԺ 3 փոխնախագահներին, 4-րդը կմնա «պահեստային»՝ հյուրերին սպասարկելու համար։ 2018 թ․, լրիվ նոր դիզայնով Camry-ները, սակայն, կբերվեն մոտ 6 ամիս անց։ Դեռ կառավարությունը պետք […]

Մարզպետը լծվել է «Ավշարի» տերերից մարզը վերցնելու գործին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրել է ստուգումներ եւ աուդիտ անցկացնել մարզային բոլոր հաստատություններում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։ Մեր տեղեկություններով, սեւ ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի գլխին։ Ստուգումների նախնական արդյունքների համաձայն, այստեղ մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տվել։ Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի […]

Ղարաբաղը ետ չի մնում ներքաղաքական խմորումներից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղում եւս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձեւավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձեւավորվեց […]

Վլադիմիր Գասպարյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում: Ինչպես հայտնի է՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին Hetq լրատվական կայքը հրապարակել էր այն մասին, թե ինչպես է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել 3 մլն դոլարանոց առանձնատան տեր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե այս հրապարակման մասով […]

Հերթը հասել է Հովիկ Աբրահամյանի դստերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, եւ պարտավորեցնել որպես հետեւանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել: Հայցվոր կողմի […]

Մոսկվան «արցունքներին չի հավատում»

Օրեր առաջ մայրաքաղաք Երևանում անցկացրած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը  ներկայացրեց  կառավարության գործունեությունը, եւս մեկ անգամ հաստատելով՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պահպանման իր պարտավորությունը:  Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած  կառավարության գործունեությունը հազիվ թե թույլ է տալիս վերջին թեզի հետ համաձայնել, քանի որ պետք է դատել ոչ թե բառերով, այլ՝ գործերով:  Նիկոլ Փաշինյանը […]

Այս ի՞նչ եք անում, տղե՛րք. Կարծես, թուր թվանքով գենի հետեւից են ընկել

«Ժողովրդին հուսախաբ չանելու համար, ձեռքս չի գնում նորերի հետ հին լեզվով խոսել, սակայն փոխվարչապետի մարիխուանան ոչ թե զարմանք, այլ սարսուռ առաջացրեց», – նշում է գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ եւ հարց ուղղում. «Այս ի՞նչ եք անում, տղե՛րք: Կարծես, թուր թվանքով գենի հետեւից են ընկել: Ո՞վ չգիտե, որ թմրադեղեր օգտագործողները հեշտ կառավարելի են դառնում իրենց իշխողների կողմից, այդ ճանապարհո՞վ […]

Դո՛ւք, որ ապականված եք մտքով, մեռած՝ հոգով, չհամարձակվե՛ք միջամտել մեր ներքին գործերին. Կարինե Եսայան (Տեսանյութ)

Սփյուռքյան որոշ հայկական կազմակերպություններ եւ հայտնի անձինք բաց նամակ են գրել Հայաստանի կառավարությանը, ինչպես նաեւ հայկական քաղաքական կուսակցություններին, միջազգային կազմակերպություններին եւ եկեղեցիներին՝ իրենց ձեւակերպմամբ կոչ անելով նրանց աջակցել Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասարության, նրանց նկատմամբ խտրականությունը դադարեցնելու օրենսդրական եւ քաղաքական բարեփոխումներին:  Անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ շեշտում է. «Պապանձվե՛ք եւ չհամարձակվե՛ք միջամտել մեր ներքին գործերին դո՛ւք, որ ապականված եք մտքով, մեռած՝ հոգով, միակ կենդանի ճշմարիտ Աստծուն՝ ուրացած, Նրա կամքը՝անարգած, պղծվածներին ու ամբարիշտներին՝կամակից… Դադարե՛ք ձեր ազգակործան ու աստվածուրաց անիրավությունը՝ քանի դեռ Աստծո արդար բարկության կրակը չի թափվել ձեր գլխին»: […]

Ովքեր են Աստծո ընտրյալները

Արդ, երբ որ մարդու Որդին գա իր փառքով եւ բոլոր հրեշտակները իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա, ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից:Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի իսկ այծերը ձախին: Այն ժամանակ թագավորը պիտի ասի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի