09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Մարզպետը լծվել է «Ավշարի» տերերից մարզը վերցնելու գործին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրել է ստուգումներ եւ աուդիտ անցկացնել մարզային բոլոր հաստատություններում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։

Մեր տեղեկություններով, սեւ ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի գլխին։ Ստուգումների նախնական արդյունքների համաձայն, այստեղ մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տվել։

Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մտերիմն է, նա Արտաշատում մի շարք բիզնեսներ ունի, նրան է պատկանում նաեւ «Արարատ» ռեստորանը։ Սա նաեւ տեղավորվում է մի կողմից հին իշխանությունների հենարան համարվող օլիգարխներին գահընկեց անելու, մյուս կողմից՝ «Ավշարի» տերերից մարզը վերցնելու նոր իշխանությունների ծրագրերի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ