19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Այս ի՞նչ եք անում, տղե՛րք. Կարծես, թուր թվանքով գենի հետեւից են ընկել

«Ժողովրդին հուսախաբ չանելու համար, ձեռքս չի գնում նորերի հետ հին լեզվով խոսել, սակայն փոխվարչապետի մարիխուանան ոչ թե զարմանք, այլ սարսուռ առաջացրեց», – նշում է գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ եւ հարց ուղղում«Այս ի՞նչ եք անում, տղե՛րք: Կարծես, թուր թվանքով գենի հետեւից են ընկել: Ո՞վ չգիտե, որ թմրադեղեր օգտագործողները հեշտ կառավարելի են դառնում իրենց իշխողների կողմից, այդ ճանապարհո՞վ եք ուզում հեշտ կառավարելի դարձնել երկիրը, որոշել եք նախորդների սպիտակ եղեռնը շարունակել, այո՞… Փո՞ղ եք ուզում բերել՝ աշխատատեղեր ստեղծե՛ք, ներկրող երկրից դարձե՛ք արտահանող երկիր, հողերի 50 տոկոսն ամայացած է, հողը մշակե՛ք, կոպեկներով սեփականաշնորհված ու նախորդների կողմից փոշիացված արտադրությունը զարգացրե՛ք, մարդկանց ձեռքերն ու գլուխը զբաղեցրե՛ք, որ մարիխուանայի մասին չմտածեն: Մարդ արժեքը ստրկացումից ազատագրելու ձեր խոստումները մենակ մենք չենք լսել, Աստված էլ էր ունկնդիր: Փակե՛ք երիտասարդությանը արատավոր բարքերի տանող ճանապարհը՝ ԼԳԲՏ-ից մարիխուանա եւ հայրենապաշտությունը շիզոֆրենիա համարողների ճանապարհը»:

Եզրափակելով խոսքը՝ մտավորականը զգուշացնում է.«Եթե իրենք մանուկ են, կամ դեռ չեն ծնվել, ապա հայոց աշխարհը հազարամյակներ է թողել իր թիկունքում, նոր աղետի ու հիասթափությունների առաջ չկանգնեցնեք երկիրը, երկնքի աչքը բաց է: Փոխվարչապետեր եւ մյուսներ, ես չեմ կարող հավատալ, որ Փաշինյանը ձեզ թույլ է տվել թունավորել երիտասարդությանը մարիխուանաներով, մի՛ արատավորեք այն անձնավորության նկատմամբ ունեցած վստահությունը, որը ձեզ պաշտոն ու պատիվ է տվել…»:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադառնալով մարիխուանայի օրինականացմանն՝ ասել է. «Մարիխուանա օգտագործելը՝ թմրամոլություն չէ, համ էլ բյուջեի մասով եկամուտներ կապահովվի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ