23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 23, 2018

Բոլորը դեմ են, բայց ոչ մեկը չի արտահայտվում բարձրաձայն. Նախատեսվում է Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել

Կառավարության նախագծով՝ նախատեսվում է Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել Այս մասին նախագիծն այսօր քննարկվեց ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նմիստին. վարչապետը սա Կառավարության օրակարգի անցանկալի հարցերից համարեց: «Արդեն Կառավարությունը մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է ոռոգման համակարգում ստեղծված վիճակը, և խնդիր էինք դրել ու քաղաքական դիրքորոշում ունեինք, որ Սևանա լճից հավելյալ […]

Կստեղծվի «Սասնա ծռեր» անվանումով կուսակցություն. Վարուժան Ավետիսյան

«Հիմնադիր խորհրդարանը» կստեղծի «Սասնա ծռեր» անվանումով կուսակցություն, որը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ  Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով՝  կուսակացությունը ստեղծվում է «Հիմնադիր Խորհրդարանի» եւ «Սասնա ծռեր» խմբավորման հիման վրա: ««Սասնա ծռեր» կուսակցությունը կապված չէ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորման հետ, ընդհակառակը կուսակցությունը կառուցողական գործունեություն է իրականացնում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը: Նա […]

Հայտնի է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի գումարման օրը

Օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում: Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է: Դրանով նախատեսվում է Սևանից ջրառի չափը 170 մլն խմ-ից ավելացնել մինչև մինչև 210 մլն խմ: 2016 թ. նորմալ ջրատվության […]

Ինչ զորեղ է այս անունը, որին խոնարհվում է ամեն ծունկ

Իմ մեղքը մեծ է, բայց Քո սերն ավելի է մեծ է: Դու չուզեցիր, որ երկինքն առանց մեզ լինի: Ինչ գեղեցիկ է քո անունը, Տեր Հիսուս Քրիստոս: Ինչ զորեղ է այս անունը, որին խոնարհվում է ամեն ծունկ (Փիլ. 2:10-11): Եկեք համարձակորեն վկայենք մեր հավատքի մասին ու ասենք, «Տեր Հիսուս Քրիստոս, ես հավատում եմ քեզ, ու փառք […]

Այստեղ պետք է ոչ թե սպառնալիքների լեզուն աշխատի, այլ պետք է կուլտուրա մտնի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գետերում տեղանքներ կան, որ գետի երկայնքով քայլում ես, ուղղակի աղետի տպավորություն է թողնում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փոքր հէկ-երի կառուցման համար արգելված գոտիներ սահմանելու նախագծին: Նա հարց ուղղեց նախագիծը ներկայացնող բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, թե կա՞ն գնահատականներ, թե ինչ է տեղի ունեցել գետերի կենդանական աշխարհի հետ, […]

Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի հետ

Օգոստոսի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար, նշել է, […]

Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի ունեցել

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց և թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ […]

Փաշինյանի կառավարությունն աշխատում է նոր վարկեր չվերցնել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր կառավարության օրոք ֆինանսների նախարարությունն աշխաքտում է չավելացնել Հայաստանի արտաքին պարտքը, հնարավորինս քիչ վարկեր վերցնել, հրաժարվում է միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող աջակցությունից: Որոշ դեպքերում նույնիսկ կասեցվում են նախորդ կառավարության կողմից նախապատրաստված վարկային ծրագրերը: Մեր տեղեկություններով, վերջերս մի այդպիսի ծրագիր է կասեցվել, որը պետք է իրագործվեր մոտ 1 մլն դոլարի վարկային միջոցներով: […]

Փաշինյանն ուզում է ընգծել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լավն են, թեև իրականում դա այդպես չէ. Պավել Ֆելգենգաուեր

Հայաստանյան Royalsys Engineering ltd ընկերության ու «Կալաշնիկով» կոնցեռնի միջև օգոստոսի 21-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը հայկական կողմն «աննախադեպ» է որակում։ Այդ պայմանագրով նախատեսվում է Հայաստանում հիմնել Կալաշնիկովի նոր АК-12 և АК-1 նմուշների արտադրություն։ Մինչդեռ ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը տեղյակ էլ չէ պայմանագրից։ 168.am-ի հետ զրույցում Ֆելգենգաուերը կարծիք հայտնեց, որ դժվար թե դա լուրջ պայմանագիր լինի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի