20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Փաշինյանի կառավարությունն աշխատում է նոր վարկեր չվերցնել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր կառավարության օրոք ֆինանսների նախարարությունն աշխաքտում է չավելացնել Հայաստանի արտաքին պարտքը, հնարավորինս քիչ վարկեր վերցնել, հրաժարվում է միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող աջակցությունից:

Որոշ դեպքերում նույնիսկ կասեցվում են նախորդ կառավարության կողմից նախապատրաստված վարկային ծրագրերը:

Մեր տեղեկություններով, վերջերս մի այդպիսի ծրագիր է կասեցվել, որը պետք է իրագործվեր մոտ 1 մլն դոլարի վարկային միջոցներով:

Մենք փորձեցինք ճշտել նախարարությունից, թե ինչ ծրագրի մասին է խոսքը, որը նախապատրաստվել էր Վարդան Արամյանի օրոք, և որը կասեցրել է Ատոմ Ջանջուղազյանը:

Ֆիննախի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը պատասխանեց. «Կոնկրետ այդպիսի ծրագրի մասին մեզ հայտնի չէ: Բայց տարբեր աշխատանքային հանդիպումների ժամանակ հաճախ են լինում վարկավորելու առաջարկներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, որոնք մերժվում են»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ