23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 23, 2018

Օգոստոսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը և «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: ԹԵՄԱ՝  ՀՀ կառավարության նախագծով նախատեսվում է Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել. ռիսկերն ու հետևանքները:

Ո՞վ է սպանել ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանին

«Սասնա ծռերի» անազատության մեջ գտնվող 3 անդամները՝ Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն:Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողներին ասաց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը: «Պետք է ձեւաչափը փոխվի, եւ մեղադրանքները հանվեն: Այն ինչ տեղի է ունենում այսօր նախորդ ռեժիմից մնացած դատավարությունը վիրավորանք է մեր պետությանը եւ ժողովրդի իրավունքին: Ապստամբության […]

Ինչ ակնկալել Անգելա Մերկելի այցից. Արմեն Աշոտյան

Ազգյաին ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հարավային Կովկասի երկրների այցին: Նա գրել է. «Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այցի կարևորությունը […]

ՀՀ-ում կապույտ հազի աշխուժացում կա. ԱՆ-ն զգուշացնում է

Հայաստանում այս տարի դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2013-2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։ 2018թ. հունվար-հուլիսին 2017-ի նույն […]

Ուզում եմ իմանալ՝ ում հետ է խորհրդակցել Փաշինյանը, երբ խոսում է եկամտային հարկի իջեցման մասին

Թանկացումները 3 ամսվա պատմություն չեն, գների բարձրացման պարագան միշտ եղել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա գնաճը պայմանավորեց մեր հասարակության անարդյունավետ եւ քիչ աշխատանքով։ «Պետք չէ կարծել, որ 3 ամսում գների ամբողջ համակարգում մեծ փոփոխություններ պետք է տեղի ունենային»,– նշեց նա։ Խոսելով եկամտային հարկը 2.5 տոկոս իջեցնելու […]

Աստված զգուշացնում է

Ականջ դրեք իմ ձայնին, եւ ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինեք ժողովուրդ եւ կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատվիրեցի, որպեսզի լավ լինի ձեզ համար: Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետեւեցին իրենց չար սրտերի խորհուրդներին: Երեմիայի մարգարեություն 7-23:25

Այստեղ կա երեխայի իրավունքների ոտնահարում և խախտում. Ո՞վ է մեղավոր «Հասմիկ» ճամբարում կատարվածի համար

«Հասմիկ» ճամբարում տեղի ունեցած միջոցառման շուրջ ծավալված աղմուկը արդեն երկու օր է, ինչ հանրության քննարկման առարկան է դարձել: Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էինք լուսանկարներ, որտեղ ճամբարի երեխաները զվարճանում էին՝ աղջիկներին նմանակելով,  կանացի զգեստներով, տեր հոր ծաղրակերպարով, ինչը շատ սուր քննադատվեց  հանրության մի մասի  կողմից և ընկալվեց որպես համասեռամոլության քարոզ: «Հենարան» մամուլի ակումբում հոգեբան Իրինա Ծատուրյանը ադրադառնալով վերոնշյալ […]

Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-24-ը Լոռիում և Տավուշում սպասվում է թույլ անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Հանրապետության տարածքում՝   Երևան քաղաքում՝ Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Երևան քաղաքի օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • […]

Քոչարյանին ևս 5 տարի կտրամադրվի գրասենյակ և գույք. Կռավարության որոշումը

Կառավարությունը 5 տարով երկարաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը:  Այս մասին որոշման նախագիծը Կառավարության օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի թվում: Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի