12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուզում եմ իմանալ՝ ում հետ է խորհրդակցել Փաշինյանը, երբ խոսում է եկամտային հարկի իջեցման մասին

Թանկացումները 3 ամսվա պատմություն չեն, գների բարձրացման պարագան միշտ եղել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա գնաճը պայմանավորեց մեր հասարակության անարդյունավետ եւ քիչ աշխատանքով։ «Պետք չէ կարծել, որ 3 ամսում գների ամբողջ համակարգում մեծ փոփոխություններ պետք է տեղի ունենային»,– նշեց նա։
Խոսելով եկամտային հարկը 2.5 տոկոս իջեցնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, նա զարմանք հայտնեց, որ վերջինս չի խորհրդակցել խոշոր տնտեսագետների հետ. «Եթե խոսվում է եկամտային հարկը 2.5 տոկոս իջեցնելու մասին, ես ուզում եմ իմանալ, ում հետ է խորհրդակցել՝ Ատոմ Մարգարյանի, Հրանտ Բագրատյանի, Վարդան Բոստանջյանի հետ, Միքայել Մելքումյանի հետ, Բագրատ Ասատրյանի հետ եւ բազմաթիվ մասնագետներ կան, որոնց հետ ոչ մի հարկային, այլ նաեւ մյուս տնտեսագետների հարցերի շուրջ խորհրդակցել, այդ դեպքում ում հետ է խորհրդակցել»։

Հարցին, կա՞ն նախարդրյալներ, որ շարքային քաղաքացին կզգա տնտեսական աճ, նա նշեց, որ նախադրյալ, ըստ էության, չկա, միակ նախադրյալն այն է, որ թալանի գործընթացի հարցում կա զգաստություն, իսկ «այդ տիրույթում մարդիկ սպասում են որ վտանգն անցնի»։

Նրա համոզմամբ՝ կարելի է անցած–գնացածը դատապարտել, բայց ամբողջ գործառույթը դարձնել դա, դրան նվիրվելը, պատժելը կամ պատժամիջոցներ փնտրելը կջլատի մեր ուժերը։

Անդրադառնալով ներդրումներին՝ նա շեշտեց, որ ասելով ամեն ինչ լավ է երկրում, չենք կարող ներդրումներ ներգրավել, պետք է երկարաժամկետ հեռանկարում վերացնել կամ նվազագույնի հասցնել ռիսկերը, ինստիտուցիոնալ եւ իրավական բարեփոխումներ անել 2 տարի ինտենսիվ աշխատանքով։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ