23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այստեղ պետք է ոչ թե սպառնալիքների լեզուն աշխատի, այլ պետք է կուլտուրա մտնի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գետերում տեղանքներ կան, որ գետի երկայնքով քայլում ես, ուղղակի աղետի տպավորություն է թողնում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փոքր հէկ-երի կառուցման համար արգելված գոտիներ սահմանելու նախագծին:

Նա հարց ուղղեց նախագիծը ներկայացնող բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, թե կա՞ն գնահատականներ, թե ինչ է տեղի ունեցել գետերի կենդանական աշխարհի հետ, արդյոք իրավիճակը բավարար է: Ի պատասխան նախարարն ասաց. «Իրավիճակը ձկնուղիների հետ կապված կատաստրոֆիկ է, քանի որ հէկ-երի մեծ մասը չեն համապատասխանում Հայաստանի բնաշխարհին բնորոշ ձկների կարողություններին: Դրա հետեւանքով ձկների պոպուլյացիան էականորեն նվազել է: Մենք արդեն ունենք մշակված կարգը՝ ձկնուղիների բարձրություն, լայնություն, աստիճանների բարձրություն: Դա պետք է առաջարկենք բոլոր հէկ-երին»:

Իր հերթին Փաշինյանը հայտարարեց. «Խոսքը ռազմավարական ռեսուրսի մասին է եւ պետք է լրջորեն զբաղվենք այդ խնդրով: Անհրաժեշտության դեպքում, կարծում եմ, նաեւ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս խնդրով: Այս պրոցեսը, սակայն, որեւէ կերպ չպետք է զուգակցվի սեփականության վերաբաշխումներով: Մենք պետք է համագործակցության մթնոլորտ ստեղծենք եւ լուծենք երկու հարց. նախ՝ ապահովել հէկ-երի բնականոն գործունեությունը, երկրորդը՝ բնապահպանական կատաստրոֆիկ իրավիճակների հաղթահարման ճանապարհային քարտեզը, որ հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ժամկետներում ենք այդ խնդիրները լուծելու: Եվ երրորդը օրինականության լիարժեք վերականգնումն է»:

Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ ինքը հրապարակել է դատախազության պատրաստած տեղեկանքը փոքր հէկ-երի կողմից ջրօգտագործման անոմալիաների վերաբերյալ. «Կարծում եմ՝ այստեղ պետք է ոչ թե սպառնալիքների լեզուն աշխատի, այլ պետք է կուլտուրա մտնի, որ այդ հանրային ռեսուրսի օգտագործմանը պետք է վերաբերվել պատասխանատու: Մենք Հայաստանում շատ կարեւոր ենք համարում, պայմանականորեն ասած, էկո Հայաստանի շարունակական իրագործումը»:

Նշենք, որ Կառավարությունը ի վերջո հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով սահմանվում են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ