Այդ գործընթացի քաղաքական թիվ մեկ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է եղել

«Այն, որ առաջին իսկ հարցաքննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի փոփոխություն տեղի կունենար ենթադրելի էր, որովհետև փաստերն այնքան շատ են և այնքան ակնհայտ, որ այլ ելք պարզապես չկար»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ ՀՔԾ-ն բավականին վճռական է տրամադրված մարտի 1-ի գործը բացահայտելու և այդ բացահայտումից բխող մնացած բոլոր գործողություններն անելու հարցում: […]