22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հանցագործ լինելը եւ պատերի տակ պպզելը «պրեստիժնի» չէ. ՀՀ վարչապետ

Մենք մեր դպրոցական երեխաներին պետք է բացատրենք, որ «պրեստիժնի» է ոչ թե հանցագործ լինելը եւ պատերի տակ պպզելը, այլ եթե դու առնվազն երկու օտար լեզու չմացար, դու խնդիր ես ունենալու: Այս մասին, նախօրեին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քո խնդիրն է այսօր երկու օտար լեզու իմանալը, մասնագիտություն ու կրթություն ունենալը: Ավելի քիչ հաց ուտել, այո, մի քիչ նեղվել հագուստից, խնայել ու կրթության վրա ծախսել: Իհարկե, պետությունն էլ պետք է ապահովի, որ այդ կրթությունը հասանելի լինի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք անընդհատ այսբերգի երեւացող կողմը տեսնում են ու ճիշտ են անում, բայց պետք է տեսնել նաեւ չերեւացող մասը. «Հիմա մենք այդ երեւացող մասը կտրել ենք, բայց տակը հսկայական բան կա, որ պետք է հետեւողական դրա վրա աշխատենք»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ