Կառավարությունն արտահերթով երթևեկության խախտումների տուգանքների ներման նախագիծ է բերել ԱԺ
Արտահերթի օրակարգում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքների ներման հարցն է: Կառավարությունն առաջարկում է համաներում կիրառել՝ չվճարված վարչական իրավախախտումների համար: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, նախատեսում են համաներում կիրառել մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված տուգանքը վճարելու պարտականության վրա: «Համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամ: Վարչական պատասխանատվությունից կազատվի 150 […]