24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՃՈ տուգանքների համաներման օրինագծում կան բացառություններ

Ազգային ժողովըն իր արտահերթ նիստում քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է կազմում, իսկ տուգանքներից կազատվի շուրջ 150 հազար անձ:

«Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տուգանքները վճարելու պարտավորությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել եւ այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույց, որի արդյունքում կա մեղադրական դատական ակտ, կամ քրեական գործով վարույթը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով: Համաներումը կասեցվում է մինչեւ վարույթի ավարտը»,-հայտարարեց արդարադատության նախարարը:

Նա ընդգծեց, որ այս համաներման մեջ ներառված չեն հետեւյալ իրավախախտումները.

Առանց թույլտվության ավտոմեքենայի վրա կարմիր եւ կապույտ ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց համարանիշի կամ կեղծված համարանիշով մեքենաներ վարելը, մեքենաների տիրոջ ջողմից համարանիշը այլ անձի հանձնելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի կանգառ հրահանգին չենթարկվելը, առանց ԱՊՊ կտրոնը փակցնելու երթեւեկելը»:

Զեյնալյանը նկատեց, որ այս տուգանքների պատճառով մարդիկ չեն կարողանում նաեւ վարկեր ստանալ, հետեւաբար այս համաներումը կբարելավի մեր քաղաքացիների սոցիալական վիճակը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ