24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2018

Արթուր Աղաբեկյանը խաղացել է հայ ժողովրդի ամենանվիրական թուլության վրա. Ա. Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր «Հենարան»  մամուլի ակումբում ներկայացրեց «Մարտիկ» հիմնադրամում իր հայտնաբերած չարաշահումները: Վերջինս նշեց, որ «Մարտիկ» հիմնադրամին դիմել է ապրիլյան պատերազմից տուժած երկու եղբայրների՝ Գերմանիայում բուժման նպատակով օժանդակելու համար և ուսումնասիրել է հիմնադրամի գործունեությունը: Ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրությամբ մայր գումարն անձեռնմխելի է, և այն միայն կարելի […]

Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ երբեք չեմ ունեցել. Թեհմինա Վարդանյան

Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ երբեք չեմ ունեցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը` հավելով, որ իր համար անակնկալ էր, որ սոցցանցային քննարկումների ժամանակ իր անունն է նշվում: «Իհարկե, անչափ հաճելի է, բայց դա որոշ զանգվածի գնահատականն է՝ մեկ տարվա աշխատանքի։ Դրական և բացասական արձագանքները որևէ կերպ ինձ […]

Մենք չենք եփել այդ ճաշը, բայց պատրաստ ենք այն վերացնել. Արտակ Զեյնալյան

Վարչական իրավախախտումների համաներման հարցի քննարկմանը հարակից զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախագծի նպատակի խնդիրը բարձրացրեց: Ըստ նրա,  եթե նախագիծն այն մասին է, որ պետությունը ներում է բոլոր այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն վճարում կատարելու, ապա այդ սոցիալական հիմքը այնտեղ պետք է երեւա: Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ նախագիծը չի սահմանում այդ չափանիշները: «Եթե մենք […]

Նարեկ Սարգսյանի թիկնապահը ներկայացել է ոստիկանություն

Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հուլիսի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թվականին ծնված Արտեմ Պետրոսյանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, 28-ամյա երիտասարդը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր […]

ԱԱԾ. Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև տարաձայնությունները վերջին շրջանում վերաճել են լուրջ հակասությունների: Նման իրավիճակը հասարակական լայն հնչեղության շնորհիվ գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և լայնորեն լուսաբանվում են բոլոր կողմերի դիրքորոշումները: Պետության և հասարակության համար այս կարևորագույն […]

Նախագահը առաջարկել է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը: Միևնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս […]

Տպավորություն է, որ աշխատում են միայն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:

 ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով նոր կառավարության աշխատանքին, ասել է՝ տպավորություն է, որ աշխատում են միայն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:

Պետք է պարզենք՝ ինչ կապ ունի «Տարոն և Ռոբերտ» ՍՊՆ-ն քաղաքապետարանի հետ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց այն հարցերը, որոնք իրենք քննարկում են այս օրերին. «Նախ պետք է հասկանալ, որ կա հնարավորություն՝ ամենակարճ ժամկետում լուծարել ավագանին և ունենալ ավագանու նոր և արտահերթ ընտրություններ, որը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին։ Սա նշանակում է, որ մենք պետք է քննարկենք՝ ցանկանո՞ւմ ենք առաջադրում կատարել, թե՞ […]

Ծառուկյան դաշինքը նոր պատգամավորը երդվեց

Կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի օրակարգի մեկնարկին, մինչեւ քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն  ներկայացրել է Հրանտ Դավթյանին պատգամավորի մանդատը տրամադրելու մասին արձանագրությունը: Նորաթուխ պատգամավորը երդվեց՝ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն: Հիշեցնենք, որ Հրանտ Դավթյանը պատգամավոր դարձավ «Ծառուկյան դաշինքի» արդեն նախկին  պատգամավոր Մերուժան Սիմոնյանի ՝ մանդատից հրաժարումից հետո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի