14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարության աշխատակազմը մոռացե ՞լ է թե ՞ անտեսել

Կառավարության նախաձեռնությամբ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում 7 հարց է, 2-ի վերաբերյալ Արմեն Աշոտյանը մտահոգություն ունի: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը   տեղեկացրեց, որ կառավարության աշխատակազմը գլխադասային հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան նախագծերը:
Խոսքը ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագրի ու ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը վավերացնելու նախագծերի մասին է:

«Հարցերը ներկայացնող փոխնախարարները ներկա էին, ի պատիվ իրենց, սակայն չկային քննարկվող հարցերը։ Պարզվում է, որ, հրավիրելով արտահերթ նիստ, կառավարության աշխատակազմը չի բարեհաճել առնվազն այս երկու նախագծերը ժամանակին առաքել Ազգային ժողով։ Եվ այդ երկու հարցերը, որտեղ մեր հանձնաժողովը գլխադասային է, այս պահի դրությամբ հանձնաժողովում չեն քննարկվել և կարծիք չկա»,-հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Նա հավելեց, որ կառուցողական գործելաոճից ելնելով հանձնաժողովի նիստը տեղփոխել են 12։30, նախագծերը քննարկելու եւ կարծիք հայտնելու համար: Աշոտյանը համատեղ աշխատանքի արդյունավետության նպատակով կառավարության գործընկերներին հորդորեց ԱԺ-ի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը կատարել պատեհ, ժամանակին ու որակով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ