07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարոն Զեյնալյան, որ ասում եք՝ համաներումն առաջին անգամ է, դա այդպես չէ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկում է երկարացնել ճանապարհային երթևեկության իրավախախտումների համար նախատեսվող համաներման ժամկետը։ Հիշեցնենք, որ նախագծով չեղարկվելու են մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված ճանապարհատրանսպորտային խախտումները։

ԱԺ արտահերթ նիստում Ա. Սիմոնյանը նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին առաջարկեց, որ համաներումը տարածվի մինչև 2018 թվականի հուլիսն արված խախտումների վրա։

Ի պատասխան՝ Ա. Զեյնալյանն ասաց, որ այդ համաներումը բացառիկ երևույթ է, օրինաչափություն չէ՝ պայմանավորված հայտնի հանգամանքներով. «Ինչո՞ւ մինչև դեկտեմբերի 31-ը, սա պայմանավորված է նաև այն սկզբունքներով, որ համաներումն իրականացվում է՝ նաև ապահովելու հասարակական կարգը, իրավական որոշակիության սկզբունքը, այդ իսկ պատճառով, կառավարությունը գտել է, որ մինչև դեկտեմբերի 31-ը հավասարակշռում է բոլոր գործոնները»։

Նախագծի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ այսօր առավոտյան ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում բուռն քննարկվել է օրինագիծը. «Պատճառը ոչ թե գաղափարն էր, որ կառավարությունը քայլ է արել ու այս տուգանքները չեղարկում է, այլ՝ մի շարք իրավական և ոչ իրավական փաստարկներ և հանգամանքներ»։

Նա ասաց, որ քննարկվել է, օրինակ, այն հարցը, թե ի՞նչ հատուցում է տրվելու նրանց, ովքեր բարեխիղճ վճարել են տուգանքները, ինչպես նաև համաներման ժամկետների հարցը։ Նա ասաց, որ նախկինում, երբ Արդարադատության նախարար էր, ինքն էլ է նմանատիպ նախագիծ զեկուցել, ու այն ժամանակ էլ կային այն մտահոգությունները, որոնք այսօր են։

«Պարոն Զեյնալյան, որ ասում եք՝ համաներումն առաջին անգամ է, դա այդպես չէ, որովհետև մինչև 2012 թվականը բոլոր տույժերն ու տուգանքները ներվել են 2014 թվականի դեկտեմբերին բերված օրենքով»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ